Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոստացել է հարգել Կիևի եվրաինտեգրմանը դեմ արտահայտվող հունգարացիների կամքը և կանխել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը, անկախ նրանից՝ դա դուր է գալիս Վլադիմիր Զելենսկիին, թե ոչ։
Ավելի վաղ Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի երկրորդ օրը, կոպիտ դիտողություն էր արել Հունգարիայի վարչապետ Օրբանի հասցեին՝ պնդելով, որ նա մտածում է սեփական փորը մեծացնելու, այլ ոչ թե բանակի մասին։ «Անցյալ շաբաթ Ուկրաինայից քաղաքական հարձակումները հասան նոր մակարդակի», - գրել է Օրբանը:
Նրա խոսքով՝ «Զելենսկին ուղղակիորեն միջամտել է հունգարական ընտրարշավին՝ խոսելով հունգարական կառավարության դեմ», քանի որ, ըստ նրա, երբ Զելենսկին հարձակվում է իր վրա և դիմում անձնական հարձակումների՝ ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցությանը չաջակցելու համար, նա իրականում կասկածի տակ է դնում հունգար ժողովրդի ինքնիշխան որոշումը»։








