Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին վերահաստատել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ անձամբ հանդիպելու և բոլոր ջանքերը գործադրելու՝ առևանգված ճապոնացի քաղաքացիների հարցի լուծման գործում կոնկրետ արդյունքների հասնելու համար։
«Առևանգման հարցի լուծումը ինձ վստահված առաքելություն է։ Ես պատրաստ եմ անձամբ հանդիպել նախագահ Կիմ Չեն Ընի հետ ղեկավարության մակարդակով՝ կառուցելու այնպիսի ապագա, որում և՛ Ճապոնիան, և՛ Հյուսիսային Կորեան կարողանան միասին վայելել խաղաղություն և բարգավաճում», - ասել է նա Հյուսիսային Կորեայի հետախուզության կողմից առևանգված ճապոնացիների ընտանիքների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ասոցիացիայի ներկայացուցիչները Ճապոնիայի կառավարության ղեկավարին ներկայացրել են ապագա ռազմավարության իրենց տեսլականը ներկայացնող փաստաթուղթ։
Մասնավորապես, այնտեղ նշվում է, որ ծնողների կենդանության օրոք առևանգված բոլոր անձանց կոլեկտիվ վերադարձի դեպքում ընտանիքները չեն առարկի Հյուսիսային Կորեայի դեմ Ճապոնիայի կողմից միակողմանի պատժամիջոցների վերացմանը։ «Ես կարծում եմ, որ այս ուղղության ընդունումը ձեզ համար ցավոտ որոշում էր։ Ես մտադիր եմ օգտագործել բոլոր հնարավոր միջոցները և ամեն գնով բացել բեկումնային ճանապարհ՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար», - ընդգծել է վարչապետը։








