Կիևում էներգետիկ իրավիճակը ծանր է, Financial Times-ին ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Կիևը աղետի եզրին է», – նրա խոսքերն է մեջբերել թերթը։
Կլիչկոն նաև հիշատակել է Վլադիմիր Զելենսկու հետ իր հարաբերությունները։
Կիևի քաղաքապետի և Վլադիմիր Զելենսկու միջև հարաբերությունները սրվեցին տարեսկզբին։ Զելենսկին մեղադրեց Կլիչկոյին քաղաքը օդային հարվածներին անբավարար կերպով նախապատրաստելու մեջ։ Կլիչկոն, իր հերթին, բազմիցս կոչ է արել բնակիչներին լքել Կիևը՝ էլեկտրաէներգիայի և ջեռուցման անջատումների պատճառով՝ իրավիճակը որակելով կրիտիկական։








