Փետրվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը։
Զելենսկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրված մարդասիրական օգնության, ինչպես նաև ուկրաինացի երեխաների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և հոգատարության համար, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Երկու առաջնորդները մտքեր են փոխանակել ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունների հեռանկարների շուրջ։








