Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Իտալիան կմիանա Գազայի խաղաղության խորհրդին որպես դիտորդ։
«Մենք հրավեր ստացանք որպես դիտորդ, և մենք սա համարում ենք լավ որոշում՝ հաշվի առնելով մեր սահմանադրության հետ կապված խնդիրները, որոնք մեզ խանգարեցին միանալ Խաղաղության խորհրդին: Մենք կընդունենք այս հրավերը՝ մասնակցելու որպես դիտորդ երկիր», - ասել է նա լրագրողներին Ադիս Աբեբայում, որտեղ նախորդ օրը հյուրընկալել է Իտալիա-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովը և մասնակցում է Աֆրիկյան Միության պետությունների և կառավարությունների ղեկավարների ասամբլեայի նիստին:
Նա պարզաբանել է, որ ներկայացուցչության մակարդակի վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել: Il Messaggero թերթի տվյալներով՝ Իտալիայի վարչապետը կարող է մասնակցել Խաղաղության խորհրդի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք նիստին:








