ՄԱԿ-ը անկարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը. բանակցությունները սկսելու համար անհրաժեշտ էր Ամերիկայի առաջնորդությունը և գործընկերությունը բազմաթիվ երկրների հետ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«ՄԱԿ-ը անկարող էր վերջ դնել Ուկրաինայի պատերազմին։ Անհրաժեշտ էր Ամերիկայի առաջնորդությունը՝ այսօր այստեղ ներկա բազմաթիվ երկրների հետ գործընկերության շրջանակներում, միայն թե երկու կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու համար», - ասել է Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովում։








