Եվրոպան կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ, ուստի, Վաշինգտոնը փորձում է թուլացնել լարվածությունը եվրոպական երկրների հետ Մյունխենի անվտանգության համաժողովում: Այս կարծիքը արտահայտվում է The New York Times-ում հրապարակված հոդվածում:
«Եվրոպայի հավատը ԱՄՆ-ի հավատարմության նկատմամբ, ընդհանուր արժեքներին, եվրոպական անվտանգությանը և նույնիսկ տարածքային ամբողջականությանը արդեն խաթարվել է, և Դավոսից (Համաշխարհային տնտեսական ֆորում) հետո շատ եվրոպացի առաջնորդներ կորցրել են իրենց նախկին տրանսատլանտյան հարաբերություններին վերադառնալու հույսը», - նշվում է հոդվածում:
Հրապարակման համաձայն, փետրվարի 13-ին Մյունխենում բացված համաժողովում «ԱՄՆ-ը դեռևս ջանքեր է գործադրում լարվածության թուլացման համար», ամերիկացի պաշտոնյաները առաջնորդվում են «պրագմատիկ ռեալիզմով» և «նրանք վիրավորանքներ չեն հնչեցնում» Եվրոպայի հասցեին:








