Զրույցի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր և արդիական հարցեր՝ կապված այսօրվա զարգացումների հետ։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախաձեռնությամբ ձևավորված՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում քրիստոնեության պաշտպանությանն ուղղված ջատագովության խմբի գործունեությանը։ Այդ նախաձեռնությունները նպատակ ունեն միջազգային հարթակներում բարձրաձայնել և դատապարտել Հայաստանի կառավարության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Արևմուտքում այս խնդրի նկատմամբ պատշաճ ուշադրության բացակայությանը և հոգևոր սպասավորների նկատմամբ ճնշումների ու հալածանքների թեմայի անտեսմանը, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Ընդգծվել է, որ Եկեղեցու շուրջ ձևավորված իրավիճակը անընդունելի և աննախադեպ է, քանի որ որևէ քաղաքակիրթ երկրում անհնար է պատկերացնել պետության միջամտությունը եկեղեցու ներքին գործերին։
Ռոբերտ Ամստերդամն անթույլատրելի է համարել Բաքվում պահվող հայ գերիների առկայությունը։ Նա անդրադարձել է նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մանրամասներին և հնարավոր հետագա քայլերին։
Ամբողջական զրույցը կարող եք դիտել տեսանյութում:








