ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը և MQ-4C Triton ռադիոէլեկտրոնային հետախուզության հեռահար անօդաչու թռչող սարքը փետրվարի 10-ին մեկը մյուսի հետևից մի քանի ժամ թռիչքներ են իրականացրել Իրանից դեպի հարավ-արևելք, այդ մասին են վկայում Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալները։
P-8A Poseidon ինքնաթիռը բարձրացել է Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայից։ Մի քանի ժամ տևած գործողության ընթացքում այն թռիչքներ է կատարել Հորմուզի նեղուցի վրայով՝ թռչելով Պարսից և Օմանի ծոցերի միջև։
Այնուհետև MQ-4C Triton անօդաչու թռչող սարքը տևական ժամանակ հետախուզական թռիչք է իրականացրել Օմանի ծոցի միջազգային ջրերի վրա՝ Իրանի հարավարևելյան ափի մերձակայքում։








