Չինաստանը պատրաստակամություն է հայտնում համագործակցել ՄԱԿ-ի հետ՝ Աֆրիկայում կայունության և զարգացման համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ։
«Չինաստանը պատրաստ է ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ համատեղ օգնելու Աֆրիկային հասնել խաղաղության, կայունության, զարգացման և վերածննդի», – մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը նրա խոսքերը:
Չինաստանի ղեկավարի խոսքով՝ Պեկինը մեծ նշանակություն է տալիս չին-աֆրիկյան հարաբերությունների զարգացմանը, և «Չինաստանը շահեր չունի» մայրցամաքի հետ համագործակցություն կառուցելու հարցում։
Գուտերեշը նշել է, որ «պատմականորեն Աֆրիկան եղել է գաղութատիրության հիմնական զոհը»։
«Չինաստանի համագործակցությունը Աֆրիկայի հետ կարող է օգնել նվազեցնել պատմական անարդարությունները, որոնք կրում է Աֆրիկան, և օգնել նրան հասնել խաղաղության և զարգացման»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:








