Աբու Դաբիում ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ չէ տարածքային զիջումների Դոնբասի և Զապորոժյեի ատոմակայանի հարցում։
«Ուկրաինան պատրաստ չէ զիջումների, որոնք կխախտեն իր տարածքային ամբողջականությունը։ Մենք Դոնբասը և Զապորոժիեի ատոմակայանը չենք հանձնի ռուսներին առանց պայքարի։ Ամենաքիչ խնդրահարույց տարբերակը «մնանք այնտեղ, որտեղ գտնվում ենք» բանաձևն է։ Նման բարդ հարցերը լուծվում են ղեկավարության մակարդակով», – հայտարարել է Զելենսկին ուկրաինական մամուլի հետ հանդիպման ժամանակ։








