Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նորագյուղում նոր թաղամաս կկառուցվի՝ բարձրահարկ 155 շենքերով

Գործադիրն ընդունել է «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Կառավարությունը որոշել է լիազորել Երևանի քաղաքապետին՝ ՀՀ-ի անունից «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԲԸ-ների հետ կնքել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի, այն է՝ Իսակով և Մոնթե Մելքոնյան պողոտաների տրանսպորտային հանգույցով, «Պասկևիչի բլուր» աշխարհագրական անվանումով տարածքով և Պասկևիչի բլրից դեպի հարավ՝ Հրազդան գետի կիրճով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:

Ծրագրի մանրամասները ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և նշել, որ խոսքը 83.9 հա տարածքի մասին է:

«Այս ծրագրով մենք էական քաղաքաշինական խնդիր ենք լուծում Երևան քաղաքում: Այս 83.9 հեկտարի վրա ունենում ենք էական ծավալի կանաչապատ տարածքներ, մոտավորապես 2-2.5 մլն քմ. կառուցապատում, շուրջ 155 շենք 65 հազար բնակչի համար: Եվ այս հատվածը կարելի է ասել, որ էականորեն բեռնաթափելու է մեր Փոքր կենտրոնը»,- ասել է Տիգրան Ավինյանը:

Երևանի քաղաքապետի ներկայացմամբ՝ ծրագրի իրականացումը կլուծի նաև Նորագյուղ թաղամասի խնդիրը.

«Դեռևս 2023 թվականին Նորագյուղ թաղամասում մի հանդիպման ժամանակ բնակիչների հետ՝ եղավ առաջարկ, որ իրականացվի ներդրումային ծրագիր, որը թույլ կտա լուծել թաղամասի ենթակառուցվածքային բոլոր խնդիրները՝ կոյուղուց սկսած, ճանապարհների նեղ լինելու հանգամանքով ավարտած»:

Ըստ Տիգրան Ավինյանի՝ Նորագյուղ թաղամասի փոխարեն նոր տեսակի թաղամաս է լինելու՝ բարձրահարկ շենքերով:

«Այն հնարավորություն է տալու փոխհատուցել բնակիչներին՝ իրենց բնակավայրերի շուկայական արժեքին գումարած նաև 30% չափաբաժնով: Այս հատվածում մենք ստանալու ենք մի նոր գեղեցիկ թաղամաս, որի արդյունքում նաև Երևան քաղաքը կարողանալու է մի քանի կարևոր խնդիր լուծել։ Խնդիրներից մեկը Դալմայի այգիների անտառապատման ծրագիրն է, մոտավորապես 250 հեկտար անտառային տարածքներ, ենթադրում ենք, որ այս ծրագրով, գեներացված ֆինանսներով կարողանալու ենք իրականացնել։ Երևանյան լճի մաքրման աշխատանքները և ամբողջական ենթակառուցվածքների նորոգման աշխատանքները նույնպես ենթադրում ենք, որ այս ծրագրով կարողանալու ենք իրականացնել: Եվ, իհարկե, ամենակարևոր հարցը, դա Փոքր կենտրոնի բեռնաթափումն է»,-ասել է Երևանի քաղաքապետը:

Լրահոս

Հայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերը
Պատերազմի տարելիցն ու իշխանականների լռությունը․ Իրանը պատրաստ է «դատաստանի օրվա» պատերազմին. Արաղչի
Ձևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվի
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը
Չի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն Սիմոնյան
Չեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր Պալյան
Կաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ է
Ադրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. Սիմոնյան
Չենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա Մելիքյան
Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին
ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկում
Իսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդուն
Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում
Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար
Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա
Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու
Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել և սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրումը «կոպիտ սխալ» անվանել
«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում
Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել
Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել

Լրացուցիչ նորություններ

...

Իսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդուն

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու

Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել և սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրումը «կոպիտ սխալ» անվանել

«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում

ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%

«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ Շարմազանով

Բենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն

«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ Սարգսյան

«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց

Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ)

23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր

44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը

Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ

Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը

Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ)

Արգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ)

Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)