Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հաղորդել է Բելառուսի հետ սահմանի օդային տարածքում նոր միջադեպի մասին:Մասնավորապես, հաղորդվել է, որ 2026 թ. հունվարի 28-ի երեկոյան հաղորդագրություններ են ստացվել այն մասին, որ Բելառուսի կողմից մոտեցող օբյեկտները մտել են Լեհաստանի օդային տարածք։
«Բոլոր օբյեկտների թռիչքն անընդհատ վերահսկվում էր Լեհաստանի զինված ուժերի ռազմական ռադիոտեղորոշիչ համակարգերով», ասվում է հաղորդագրության մեջ՝ նշելով, որ այդ տարածքում միառժամանակ կասեցվել են քաղաքացիական թռիչքները։








