ՀԱՊԿ-ում լինելը որոշակի հնարավորություններ է տալիս զենք-զինամթերք գնելու և անվտանգային աջակցություն ստանալու համար։ Euromedia24-ի հետ զրույցում հայտարարել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Անդրադառնալով Փաշինայնի երեկ հնչեցրած թեզին, թե ՀԱՊԿ անդամակցության պատճառով տարիներ շարունակ հրաժարվել են Հայաստանին զենք վաճառել, զրուցակիցը նշում է՝ ՀԱՊԿ-անդամակցությունը չի խանգարել, որ Հայաստանը զենք գնի տարբեր երկրներից․
«ՀԱՊԿ-ը երբեք խոչընդոտ չի եղել դրա համար, նման դեպք չի եղել որ Հայաստանը կարևոր զենքի կարիք ունենա ու չկարողանա ձեռք բերել, որոշակի ծրագրերի շրջանակում ՌԴ-ից գործարանային գնով կամ անհատույց է ձեռք բերել, սրա մասին շատ են խոսել»։
Վիգեն Հակոբյանը նաև նկատում է ՝ ՀՀ իշխանությունները մի կողմից հայտարարում են՝ ՀԱՊԿ անդամակցությունը սառեցված է, հետո էլ «մունաթ» են գալիս թե մեզ զենք չեն տալիս։ «Եթե զենք ես ուզում ու չեն տալիս, դա նշանակում է, որ դու ոչ էֆեկտիվ և ոչ համոզիչ ես քո գործընկերների համար, իրենք վստահ չեն եղել, որ այդ զենքն իրենց դեմ չի օգտագործվի»,-նշում է նա։








