Չինաստանի արևելքում գտնվող Չժեցզյան նահանգի Վենչժոու քաղաքի միջանկյալ ժողովրդական դատարանը մահապատժի է ենթարկել հանցավոր սինդիկատի 11 անդամների, որոնք մեղավոր են ճանաչվել սպանության, խարդախության և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, հինգշաբթի օրը հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Գերագույն ժողովրդական դատարանից որոշումը և կատարման հրամանը ստանալուց հետո, Չժեցզյան նահանգի Վենչժոու քաղաքի միջանկյալ ժողովրդական դատարանը, օրենքի համաձայն, 11 հանցագործի դատապարտեց մահվան», – հաղորդել է հեռուստաալիքը։
Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազությունը հայտնել էր, որ 2025 թվականի սեպտեմբերի վերջին Վենչժոուի միջանկյալ ժողովրդական դատարանը Մինգ ընտանիքի հանցավոր սինդիկատի 11 անդամներին մահապատժի է դատապարտել՝ կանխամտածված սպանության, խարդախության, անօրինական կալանքի, թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարմնավաճառության կազմակերպման համար։








