Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քրեական տարրերը՝ ընտրացուցակում. նոր «չափանիշներ» ՔՊ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Այն պահին, երբ ՔՊ վարչությունը մերժում է ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Ջուլիետա Ազարյանին, Հայկ Սարգսյանին, անգամ Հայկ Ցիրունյանին, նույն այդ վարչությունը ընտրացուցակի թեկնածու է դարձնում մի մարդու, որի անունը կապվում է քրեական վարքագծի, սպառնալիքների և բռնության պատմությունների հետ։ Այլ կերպ ասած՝ քրեական տարր է, որի գոյությունը որևէ քաղաքական թիմում արդեն խնդիր է։ Խոսքը իշխող կուսակցության անդամ, Արագածավանի կոմունալ բաժնի պատասխանատու Սուրեն Թորոսյանի մասին է, ով այսօր ոչ միայն ՔՊ շարքում է, այլև ցանկություն ունի պատգամավոր դառնալու։


Հանրային դաշտում արդեն շրջանառվում է տեսանյութ, որտեղ ՔՊ-ական պաշտոնյան պատմում է, թե ինչպես է ֆուտբոլի գնացող 7–8 տարեկան երեխային իջեցրել մեքենայից միայն այն պատճառով, որ երեխան արցախցի է եղել և քննադատել է Նիկոլ Փաշինյանին։ «Դավաճան Նիկոլը հողերը տվեց… պուճուր երեխա», — զայրացած պատմում է ՔՊ-ականը։


Սրան հաջորդում են արդեն ուղիղ սպառնալիքները․ Թորոսյանը տեսանյութում ասում է, որ ճշտել է երեխայի ծնողների աշխատանքը և համախոհներին խոստանում է՝ «Երկուշաբթի կզբաղվեմ դրանցով… նման մարդկանց դուրս ենք շպրտելու համակարգից»։ Երեխայի ընտանիքը Արցախից տեղահանված է, մայրը աշխատում է համայնքային ենթակայության հաստատությունում։ Թեպետ նա նշել է, որ իր որդու հետ կոպիտ վերաբերմունք չի եղել, պաշտոնատար անձի հանրային խոսքը և սպառնալիքներն արդեն իսկ ինքնին խնդիր են։ Իրավապահները, սակայն, ոչինչ չեն տեսնում․ Քննչական կոմիտեն, իհարկե, նրան որպես մեղադրյալ է ներգրավել գործով, բայց արդյունք չկա։


Նույն Սուրեն Թորոսյանը մեղադրյալ է նաև մեկ այլ գործով՝ համագյուղացուն փայտով հարվածելու և դեմքին գազ փչելու դեպքով։ Եվ այս ամենի ֆոնին՝ ՔՊ-ական պաշտոնյան տեսանյութում ողջույններ է հղում տեղական ԱԱԾ-ին ու ոստիկանությանը՝ հայտարարելով․ «Քարշ տուր, տներից հանի»։ Այսպիսով, երբ իշխող կուսակցությունը խոսում է «նոր քաղաքական մշակույթից», պարզվում է՝ այսպիսի վարքագծով մարդիկ են դառնում ընտրացուցակի թեկնածու։


Եթե սա է ՔՊ-ի «արժեհամակարգը», նշանակում է, որ բարեվարքության նոր սանդղակ է կառուցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը․ որքան անկիրթ, բռի, քրեածին, այնքան ողջունելի իշխանության համար»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում
«Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը»․ Մայր Աթոռը՝ Վեհափառին
«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել
Կարևոր
«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին
«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում
«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում
«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»
«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի
«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները
«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից
Կարևոր
«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել
Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց
Ծառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել
«Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում». Հայկ Հովհաննիսյանը նոր գրառում է արել
Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան
Մտադիր են ներողություն խնդրել թագավորից
Երևանում հայտնաբերվել է հետախուզվող 43-ամյա տղամարդը
Սա աննախադեպ վայրենություն է․ վիրավորված հասարակություն ունենք․ Ալավերդյան (տեսանյութ)
Խոշոր հևդեհ Երևանում. Ի՞նչ է հայտնի

Լրացուցիչ նորություններ

...

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը

«Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել

«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին

«Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային

Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ»

134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»

ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ

ՈՒՂԻՂ․ Արցախից տեղահանվածները վարձակալության վճարի մասնակի հատուցում կստանան. ո՞վքեր կարող են օգտվել