Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նախորդ օրը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որն ընտրվել էր, մեղմ ասած, կասկածելի հանգամանքներում, օրինակ էր բերել Վրաստանին, ապա նշել, թե «Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախ, որն ուղղված է ինքնիշխանության թուլացմանը, ազդում է ժողովրդավարական ընտրության վրա և օգտագործում է ներքին խոցելիությունները»։ Սանդուն ընդգծել է, որ «Մոլդովան աջակցում է Հայաստանին և նրա ժողովրդին, որոնք փորձում են դիմակայել այդ ճնշմանը»։ Թե ով էր նրա կարծիքը հարցրել, այլ թեմա է, ինչին կանդրադառնանք:


Հիշեցնենք, որ Եվրոպայից անընդմեջ «մեսիջներ» են գալիս ինչ-որ բանի դեմ ինչ-որ աջակցություն հայտնելու մասին, իսկ իրականում այդ ամենը ունի մեկ նպատակ՝ պաշտպանել իրենց ձեռնտու իշխանություններին և վերջիններիս թույլ տալ ընտրություններին դիմել ցանկացած անօրինական միջոցի՝ վերընտրվելու համար:


Բայց, կրկնենք, սա առանձին թեմա է, ինչին առաջիկայում մանրամասն կանդրադառնանք: Իսկ երեկ այս ամենի «ուղեծրում» ԵԽԽՎ-ում «փայլատակեց» Նիկոլ Փաշինյանի կաբինետի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակի առթիվ ավելի լավ բան չէր կարողացել մտածել, քան... պարզապես իշխանական քարոզչական նարատիվներ կրկնելն ու բացահայտորեն ստելը: Օրինակ, Արարատ Միրզոյանը ինչ-որ «բո-բո»-ներով սկսեց ահաբեկել ԵԽԽՎ նիստերի դահլիճում գտնվողներին, թե «ազատության թշնամիները քնած չեն... նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների և միջամտության անօրինական սխեմաների մեջ»:


Ստո՛պ: Ի՞նչ միլիոններ, ի՞նչ սխեմաներ, ի՞նչ «ազատության թշնամիներ»: Ի՞նչ «ժողովրդավարության ոչնչացում»: Սա հո ՔՊ-ի նախընտրական միտինգ չէ, Արարատ Միրզոյանն էլ հո որպես ծխագլանակով քպական չի ելույթ ունենում, այլ որպես ԱԳ նախարար: Առանց փաստերի, առանց հիմնավորումների, «օդի մեջ» նման մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելը ի՞նչ է կոչվում՝ անպատասխանատվությո՞ւն, քաղաքական շանտա՞ժ, թե՞ ինչ... Եվ ո՞վ է խոսում. մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ ունեցող իշխանության բարձրաստիճան ներկայացուցի՞չը: Ի՞նչ «ժողովրդավարություն», եթե մարդիկ խոսքի, խոսք ասելու համար բանտարկված են: Այսինքն, Արարատ Միրզոյանը, ինչ-որ երևակայական վտանգներ ու սպառնալիքներ նկարագրելով, ընդամենը ձգտում էր արդարացնել իր ներկայացրած իշխանության կողմից զանգվածային բռնաճնշումները, հալածանքներն ու հետապնդումները քաղաքական հակառակորդների, այլախոհների և, որ ամենից ակնհայտն է՝ Ազգային եկեղեցու և հոգևորականության, նաև՝ ազգային արժեքների դեմ:


Եվ այդ ի՞նչ երևակայական ուժեր են սպառնում: Չէ, բոլորն էլ հասկանում են, իսկ առանձին ԵՄ-ական բարձրաստիճաններ «հուշում» են, թե՝ Ռուսաստանն է սպառնում: Բայց Արարատ Միրզոյանը չհամարձակվեց ուղիղ խոսքով նման բան ասել: Պարզապես անորոշ արտահայտություններ... Ու, առհասարակ, ՔՊ-ի իշխանության ներկայացուցի՞չն է խոսում «միլիոններ ստանալու» մասին: Ախր, հենց Փաշինյանի կառավարությունը գնաց ու ԵՄ-ին խնդրեց և ստացավ մի 15 միլիոն եվրո աջակցություն՝ «արտաքին միջամտությունների», «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարելու համար:


Իսկ իրականում ընտրությունների ժամանակ «ինչ ուզեն՝ անեն»-ի համար: Արարատ Միրզոյանի ԵԽԽՎ-ական ելույթը, մեծ հաշվով, արտացոլում էր իր ու իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի վախերը, ավելի ճիշտ՝ սարսափը, որ համակում են նրանց, երբ հասկանում են, որ առաջիկա ընտրություններում կարող են զրկվել իշխանությունից: Նրանք «խաղում» են Եվրոպայի հակառուսականության վրա, Ստրասբուրգներում, Բրյուսելներում դիրքավորվում են որպես Ռուսաստանի ու Պուտինի անձնական ու երդվյալ թշնամիներ, փող են պոկում այդ հիմքով, բայց... առաջին զանգով վազում են Մոսկվա:


Իսկ եվրոպաներում հանգիստ լսում են, քանի որ իրենց ձեռնտու է դա: Այսինքն, գուցե իրենք էլ գիտեն, որ այդ ամենը սուտ է, բայց, դե, իրենց սուտն է, իրենց ցանկալի սուտն է, ուստի ցույց են տալիս, թե հավատում են... Նույնիսկ այնպիսի ակնհայտ կեղծիքին, ինչպիսին «հալածանք չկա հոգևորականների նկատմամբ» արտահայտությունն է:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին
Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ
Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականին
Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ
Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը
Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո
Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն
Իսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է Սեուտա
Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով
Թրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանը
Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին
Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան
ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր
ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստ
Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը
Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է. Գալջյան
ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն. Սուքիասյան
Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանա

Լրացուցիչ նորություններ

...

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»

«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»

«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ

Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները

Հռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համար

Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին

Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը

284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա

Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ

Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում