Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանությունների «օրենսդրական» սվինամարտն իրական դիտորդների դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հանրային և քաղաքական շրջանակներում այս օրերին չեն դադարում ինտենսիվ քննադատական անդրադարձներն ու հայտարարությունները՝ կապված Փաշինյանի իշխանության կողմից հերթական բռնատիրական, հակաժողովրդավարական քայլի հետ: Ինչի՞ մասին է խոսքը: Ինչպես հայտնի է, փաշինյանական իշխանությունը, իր ՔՊ խմբակցությամբ, կարելի է ասել՝ միակողմանիորեն և կայծակնային արագությամբ ընդունեց օրենքի նախագիծ՝ ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:


Դեռ դնենք մի կողմ այն անկյունաքարային իրողությունը, որ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ ընդունելի են նախատեսվող ընտրություններից առնվազն 1 (մեկ) տարի առաջ: Իսկ տվյալ պարագայում փոփոխություններ, այն էլ՝ խիստ էական փոփոխություններ կատարվում են, երբ հունիսին նախանշված ԱԺ ընտրություններին մնացել է հազիվ մի քանի ամիս: Սա իսկապես էլ անկյունաքարային հանգամանք է՝ ժողովրդավարության հիմնարար սկզբունքների տեսանկյունից: Բայց կրկնենք. սա դեռ մի կողմ:


Ինքնին այն, թե ՔՊ-ն ինչպես այդ նախագիծը բերեց ԱԺ, ինչպես այն «դակեց», արդեն պրոբլեմային է, եթե այլ բան չասվի: Էսպես՝ «ոտքի վրա», կայծակնային արագությամբ բերում և մի գիշերվա մեջ ԱԺ օրակարգ են մտցնում «Ընտրական օրենսգրքի» խնդրահարույց փոփոխություններ, որոնց անթաքույց նպատակը իշխանության վերահսկողության տակ չգտնվող դիտորդների գործունեությունը սահմանափակելն է, եթե ոչ՝ ընդհանրապես արգելափակելը: Ավելին, նախագծի արտահերթ կամ արագացված քննարկմանը հաջորդում է քվեարկությունը, որը մի կերպ գլուխ են բերում բացառապես քպական մեծամասնությամբ. պետք էր առնվազն 65 «կողմ», ՔՊ 71 անձից բաղկացած խմբակցությունը մի կերպ այդ 65 ձայնն ապահովում է: Վե՛րջ, փոփոխությունները կատարված են, դիտորդական գործունեությունը, մեծ հաշվով, արգելափակված: Հատկանշական է նաև այն, որ քպականներն արագընթաց քննարկման ժամանակ չեն էլ թաքցնում, որ իրենց բուն նպատակը փաշինյանական «նադզորից» դուրս գտնվող դիտորդական կազմակերպությունների արգելափակումն է, ընտրություններին մոտ չթողնելը: Տո հենց անվանապես էլ նշում են, որ առաջին հերթին նկատի ունեն «ՀայաՔվեն»:


Ասում են, թե «Հայաքվեն» քաղաքականացված է, ուստի չի կարող ու չպետք է դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն ունենա: Հայտարարություն, որը բազմիցս հերքվել է, ավելին՝ նույնիսկ ԿԸՀ-ն որևէ փաստ չի գտել այդ առումով: Փոխարենը, բնականաբար, ոչ մի խոսք այն մասին, որ հենց պրոիշխանական «դիտորդական» կազմակերպություններն են (անվանապես չնշենք, այնքան որ հանրատխրահռչակ են) ընդգծված քաղաքականացված: Ավելին, դրանցից մեկի ղեկավարը փաշինյանական ինչ նախաձեռնություն կա, դրանցում մշտաընդգրկված է: Պարզից էլ պարզ է, որ իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող կազմակերպությունները, որոնք դիտորդական առաքելություններով են հանդես գալիս ընտրությունների ժամանակ, ինչպես, օրինակ՝ «ՀայաՔվեն», «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը» և այլն, ինչպես ասվում է՝ լա՜վ ցավեցրել են Փաշինյանին ու նրա քպականներին, մանավանդ Գյումրու, Փարաքարի, նաև՝ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Եվ պարզ է նաև, որ փաշինյանական իշխանությունը, առանց երկար-բարակ անելու, հևիհև կատարում է փոփոխություններ, որպեսզի սահմանափակի կամ արգելափակի նման կազմակերպությունների գործունեությունը: Իշխանության նպատակը ակնբախ է. ընտրությունների ժամանակ առավելագույն անվերահսկելիություն ունենալ՝ խախտումներ ու ընտրակեղծիքներ կատարելու, ինքնավերարտադրվելու համար: Հապա էլ ի՞նչ նպատակ կարող է հետապնդել իրապես անկախ դիտորդներից ձերբազատվելու այս քայլը: Ժողովրդական հայտնի խոսք կա. «Գողն ի՞նչ կուզի՝ մութ գիշեր»:


Բանահյուսությունից կտրուկ վերադառնալով բուն հարցին՝ կարծում ենք, որ տեղին է ներկայացնել նաև Հանրային դաշինքի անունից տարածված հայտարարության մի քանի ընդգծումներ՝ հիշյալ օրինագծի վերաբերյալ: Իշխանությունների հակակշռման Հանրային դաշինքը, բնականաբար, անընդունելի է համարում դիտորդական առաքելությունների սահմանափակման՝ իշխանության վերահսկման մեխանիզմները բարդացնելու հնարքները: Մասնավորապես, ըստ նրանց, այդ օրինագծով իշխանությունը դիտորդական առաքելությունների գործունեությունը ոչ թե ուղղակիորեն արգելում է, այլ սահմանում է այնպիսի սուբյեկտիվ, վարչարարական և իրավական խոչընդոտներ, որոնք կարող են էապես թուլացնել ընտրությունների հանրային վերահսկողությունը։


Հանրային դաշինքը շեշտում է, որ չի կարող համարվել ժողովրդավարական այն համակարգը, որտեղ մեկ կուսակցություն միահեծան փոփոխություններ է իրականացնում սահմանադրական օրենքներում: Ինչպես նաև չի կարող ժողովրդավարական համարվել այն համակարգը, որտեղ նվազեցվում են իշխանության վերահսկման մեխանիզմները, այս դեպքում՝ դիտորդական առաքելության սահմանափակումները։


Ինչ վերաբերում է դետալային կոնկրետ դիտողություններին, ապա առանձնացնենք հատկանշական մի քանիսը, օրինակ՝ «արված փոփոխությամբ ներդրվում է «քաղաքական չեզոքության» սուբյեկտիվ չափանիշ, ըստ որի՝ դիտորդների ցանկացած գործողություն կամ հայտարարություն, որը կարող է ընկալվել որպես քաղաքական դիրքորոշում, կարող է հիմք դառնալ գործունեության սահմանափակման կամ պատժիչ սանկցիայի համար»։ Բացի այդ, արվել է ԿԸՀ հայեցողության էական ընդլայնում՝ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ընդունելիությունը որոշելու հարցում՝ առանց հստակ և օբյեկտիվ չափանիշների (այսինքն՝ ԿԸՀ-ն ինչ ուզի՝ կանի): Սա, նկատենք, դիտողությունների միայն մի փոքր մասն է:


Ակնհայտ է, որ ի դեմս այս քպականացված փոփոխության, գործ ունենք ժողովրդավարության, ընտրական մեխանիզմի, իշխանության հանրային վերահսկման առանց դրա էլ թուլացած հնարավորությունների էլ ավելի նվազեցման հետ: Սա, մեր մեջ ասած, ուղիղ հետևանքն է այն բանի, որ Արևմուտքը, Եվրամիության ներկայացուցիչները, հիշո՞ւմ եք, գործնականում հայտարարեցին, որ Փաշինյանի իշխանությանը փող են տալիս, որպեսզի Փաշինյանն ու ՔՊ-ն ինչ ուզեն, անեն:


Այսինքն, «դեմոկրատական» Արևմուտքը նաև ֆինանսապես խթանում է Հայաստանում ժողովրդավարության ու ժողովրդի կամքի բռնաբարությունը: Դե, ինչպես Մոլդովայում արեցին, կամ, միգուցե, ավելի վատ: Հաջորդը՝ կարելի է կանխատեսել, որ ՔՊ-ն մի «հրատապ փոփոխություն» էլ կբերի, որով արդեն կոնկրետ քաղաքական ուժերի, կուսակցությունների, անձանց «չորով» կարգելի մասնակցել առաջիկա ընտրություններին: Լսեք, իբր ինչո՞ւ եք այդքան չարչարվում: Մենք այստեղ մի առաջարկություն ունենք: Միանգամից մի 2 կետանոց «օրենք» ընդունեք, ասենք, այս բովանդակությամբ. «Հոդված 1. Արգելվում է Նիկոլ Փաշինյանին և նրան հավասարեցված ՔՊ-ականներին «քլնգելը» (կամ դեմ լինելը):


Հոդված 2. Արգելվում է որևէ դիտորդական առաքելության կամ քաղաքական ուժի ներգրավումն ընտրություններին, եթե այն Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում չի տվել»: Հա, ի՞նչ, Փաշինյանին հռչակեք Հայաստանի ցմահ վարչապետ, պրծնի-գնա: Էլ էս ձևական ծեքծեքումներն ինչի համար են:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում
Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին
22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում
Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել
Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները
Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին
Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ
Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականին
Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ
Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը
Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո
Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն
Իսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է Սեուտա

Լրացուցիչ նորություններ

...

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»

«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»

«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ

Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները

Հռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համար

Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին

Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը

284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա

Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ

Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում