Եվրոպացի քաղաքական գործիչների հրապարակային հայտարարությունները Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու անհրաժեշտության մասին «լռել են», սակայն դրա շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Նարիշկինի խոսքով՝ ՌԴ ԱՀԾ–ի ստացած տեղեկության համաձայն՝ «եվրոպական երկրների ամենառուսաֆոբ քաղաքական և ռազմական շրջանակները շարունակում են իրականացնել պատերազմը շարունակելու ռազմավարական ծրագիրը», ինչպես նաև պատժամիջոցները, քաղաքական և տեղեկատվական ճնշումը Ռուսաստանի վրա։








