Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փաշինյանի իշխանությունը գոնե արտաքուստ ծանր է տանում բազմամիլիարդ պարգևատրումների դիմաց լիուլի վաստակած հանրային վրդովմունքն ու ցասումը: Հանրության արդարացի ու արդարացված վրդովմունքը Փաշինյանի ու ՔՊ-ի կողմից ծանր տանելու հանգամանքը առնվազն տարօրինակ է:


Այսինքն, իրենք ի՞նչ էին սպասում, որ մարդիկ ցնծան և ուրախանա՞ն, որ Փաշինյանը 11 թե 12 միլիոն դրամ է պարգևատրվել, որ նրա նախարարները 6 թե 7 միլիոն դրամ են պարգևատրվել, որ քպական ու քպականացված իշխանական բուրգը համախառն միլիարդավոր դրամների միայն պարգևատրումներ է ստացել պետական բյուջեից, այն է՝ հարկատուների հաշվին:


Այդ առումով ենք նշում՝ տարօրինակ: Իրենք իրենց պարգևատրեն, թևքերը քշտած մտնեն պետբյուջեն ու որքան կարող են՝ տանեն, իսկ մարդիկ էլ դա տեսնեն ու ասեն՝ վա՜յ, ինչո՞ւ եք այդքան քիչ վերցնում, ավելի շատ վերցրեք: Այսպե՞ս պիտի արձագանքեր հանրությունն, ի՞նչ է:


Մյուս կողմից՝ անկախ այն բանից, թե ինչ պոզաներ են տեսախցիկների առաջ ցուցադրում Փաշինյանն ու նրա քպական պարգևավճարյալ, կերած-խմած պաշտոնավորները, նրանց հրապարակային վարքն ու խոսույթը հուշում են, որ ոչ մի անակնկալի էլ չեն եկել, այլ միանգամայն նախապատրաստվել են հանրային վրդովմունքին ու նախապատրաստել են կոնտր-հայտարարություններ:


Բայց նախ վերադառնանք տեղի ունեցածին, այսինքն՝ հարցին, թե ի՞նչ է կատարվել, ըստ էության: Իսկ կատարվել է այն, որ պետության պարտքը գրեթե կրկնապատկած, 14-15 միլիարդ դոլարի հասցրած, երկրի իրական տնտեսությունը լուրջ խնդիրների առաջ դրած, արտաքին սպառնալիքները անգամներով բազմապատկած իշխանությունը ինքը իրեն նախատոնական, կարելի է նաև ասել՝ նախընտրական ահռելի պարգևատրում է «դուրս գրել»:


Դա արել է մի իշխանություն, մի կառավարություն՝ Փաշինյանի գլխավորությամբ ու մնացյալ «փաշինյաններով» հանդերձ, որի կառավարման օրոք ու իշխանավարման հետևանքով Հայաստանում աղքատության մակարդակը միայն պաշտոնական տվյալներով կազմում է 21,7 %: Իսկ ի՞նչ է նշանակում այդ թիվը՝ 21,7 տոկոս աղքատություն: Իսկ դա նշանակում է 649 հազար մարդ:


Այսինքն, Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ մարդը հազիվ ծայրը ծայրին է հասցնում, ավելի ճիշտ՝ չի էլ հասցնում. ահա, նման վիճակում Նիկոլ Փաշինյանն ու նրա նախարարները, նրա քպական պատգամավորները միլիոնների մեջ լող են տալիս, ավելին՝ ծփում են:


Ի դեպ, բացի դրանից կա նաև (էլի՝ պաշտոնական տվյալներով) 0,6 տոկոս էլ ծայրահեղ աղքատություն, այսինքն՝ ևս մոտ 18 հազար մարդ, որ ոչ միայն ծայրը ծայրին չեն հասցնում, այլ նույնիսկ նրանց չնչին եկամտի հարթակից այդ «ծայրերը» չեն էլ երևում:


Ու, ահա, այս ամենի թիվ մեկ մեղավոր ու պատասխանատու իշխանությունն անպատասխանատու կերպով ինքն իրեն պարգևատրում է: Իր էության մեջ այն, ինչն արել են Փաշինյանն ու նրա ՔՊ-ն, չունի որևէ գրական, թերթային որակում, այնպիսին, որ հետո քրեական պատասխանատվություն չենթադրի:


Նման պայմաններում այդօրինակ ճոխություններն ու ցոփությունները անթաքույց մեսիջ են հանրությանն այն մասին, որ իրենք՝ իշխանությունները, խորապես արհամարհած ունեն հասարակությանը, հարկատուներին, երկրի բնակչությանն ու քաղաքացիներին, որոնց հաշվին էլ, ի դեպ, ապրում են, պարգևավճարվում:


Փաշինյանի իշխանության արածը, ամենամեղմ ասած, սոցիալական արդարության, համակեցության տարրական նորմերի խախտում է: Նրանք ի՞նչ սրտով, ի՞նչ երեսով են նայում մարդկանց: Չնայած, ում մասին ինչ ենք ասում:


Լավ էլ լոլոներ են կարդում, թե բա հապա էլ ինչպե՜ս, իրենք անպայմանորեն պիտի պարգևատրվե՜ն, նույնիսկ ավելի շատ պիտի պարգևատրվե՜ն, ավելի մեծ միլիարդներ պիտի ստանան, պիտի լավ, բրենդային շորեր ու շորիկներ հագնեն, բա ո՜նց... Բայց դա դեռ հարցի մի կողմն է միայն: Հարցի մյուս կողմն այն է, որ նրանք, երևի ղեկավարվելով լավագույն պաշտպանությունը հարձակումն է մոտեցմամբ, վրա տալով են արձագանքում հանրային վրդովմունքին:


Այսինքն՝ նախապես պատրաստվել են: Հստակ գիտակցել են, որ վատ, սխալ ու «չուտվող» բան են անում, ուստի՝ նախապատրաստվել են կանխատեսելի քննադատության տարափին:


Փաստացի. սոցիալական անպատասխանատվության ակտ կատարելուց անմիջապես հետո, անցել են հրապարակային անպատկառության գործողությանը: Աննկարագրելի չափերի պարգևատրումներ են իրենք իրենց տվել՝ լայաղ չանելով բարձրացնել թոշակառուների թոշակը: Իրենք իրենց ավելի քան 80 հազար թոշակառուի 1 ամսվա թոշակի գումար են պարգևել (կամ էլ՝ մոտ 7 հազար թոշակառուի 1 տարվա թոշակի գումարը): Ու այդքանից հետո դեռ «երգում» են, կներեք՝ «ուդառնիկություն» են անում հարվածային գործիքների վրա:


Ու ասում են, թե իրենք «խաղաղություն են բերել»: Երկիրը դրել են թուրքական ու ադրբեջանական պայմանների ենթարկության տակ, կտոր-կտոր արտապատվիրակում են այլ երկրների, ու ներպարգևատրվում: Ինչի՞ համար: Այն բանի համար, որ 5000 երիտասարդի մահվան են մատնե՞լ:


Դրա՞ համար են պարգևատրում իրենք իրենց: Այն բանի համա՞ր, որ Արցախը ճանաչել են ադրբեջանական: Այն բանի համա՞ր, որ հասել են հազարամյակներով հայկական ու հայաբնակ Արցախի հայաթափմանը: Դրա՞ համար են պարգևատրվել: Թե՞ այն բանի համար, որ Հայաստանի կենսատարածքը մաս առ մաս տալիս են թշնամուն, դեռ մի բան էլ նախազդ տարածում, թե էլի են տալու...


Այսինքն, ուրիշի համար լավություն են անում, բայց հախը (վարձը) մեր ժողովրդից ու հարկատուներից են քերթում, դեռ մի բան էլ ծաղրում են այդ հարկատուներին, թոշակառուներին, ընդհանրապես՝ հասարակությանը, թե՝ «բա մենք պաշտոնյա ենք, մենք պիտի չաղ ու բախտավոր ապրենք, իսկ ձեզ, այ աղքատնե՛ր, ձեթով վերմիշելն էլ է շատ...»:


Ի՞նչ անել նման իշխանության, նման կառավարության հետ: Պատասխանը ամեն մեկն իր համար պիտի տա...


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

ԿԲ-ի նոր կայքում տվյալներ գտնելը հատուկ «հետախուզական հմտություններ» է պահանջում. Խաչատրյան (տեսանյութ)
Մեր դիպլոմը կարմիր չէ, բայց դա չի նշանակում՝ գիտելիք չունենք. Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)
Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները ձեզ անվճար էին օգնում․ Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
«Անկլավների համար իրավական հիմք չկա». Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց Փաշինյանի նախկին խոսքերը (տեսանյութ)
Եռապատերազմի և 8 մլրդ դոլար պարտքի հեղինակների քննադատությունը մեծ պատիվ է. Ֆարմանյան (տեսանյութ)
300 հազար ադրբեջանցիների թեման տապալվեց, հիմա նոր սերիա՞լ եք հորինում». Հարությունյան (տեսանյութ)
Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին
Շատ ճիշտ է արել «Քաղաքացիական Պայմանագիր»-ը, որ ձեզ չի ընտրել. ՔՊ-ականը՝Ֆարմանյանին (տեսանյութ)
Փաշինյանը ստում է՝ ինձ վերագրելով ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու կազմակերպումը. Բագրատ սրբազան (տեսանյութ)
Մաղթում եմ իր գավազանի անսասանությունը. Բագրատ Սրբազանը շնորհավորել է վեհափառին ծննդյան օրվա առթիվ (տեսանյութ)
Հունիսի 12-ի դեպքերից տուժածների գործով փաստահավաք գործընթաց ենք սկսում․ փաստաբան (տեսանյութ)
Ձեզ թվում է՝ համակարգային կոռուպցիա սահմանելով տպավորություն կստեղծվի, որ թաթախվա՞ծ եք եղել դրա մեջ (տեսանյութ)
#ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին
«Ղազինյանի խոսքից ստացվում է՝ չեմ ուզում, բայց եթե շատ խնդրեք, կաշխատեմ». Բագրատյան (տեսանյութ)
Անհամբեր սպասում եմ Նիկոլի հետ հանդիպմանը․ դիտավորյալ ձգձգում եք հարցերի քննարկումը. Ղազարյան
Որ Բարձր տոկոսներով վարկերը վատ բան են․ ինչպե՞ս եք այդ ոլորտում տարիներ շարունակ աշխատել (տեսանյութ)
Ո՞րն է ձեր պատկերացրած հաշվետվողականությունը. Այվազյանը՝ Մանուկյանին (տեսանյութ)
«Եթե շվեյցարացին կարողացել է, հայն էլ կկարողանա». Մխիթարյանը՝ տնտեսության մասին (տեսանյութ)
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 21-ին
ՈՒՂԻՂ. ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը

«Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել

«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին

«Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային

Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ»

134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»

ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ