ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը Դավոսի ֆորումում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ իր բանակցությունները որակել է «շատ դրական», հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
«Դրանք շատ դրական էին», - բանակցություններից հետո ասել է Ուիթքոֆը ։
Ավելի վաղ Դմիտրիևը նշել էր, որ Ուկրաինան Դավոսի ֆորումում գլխավոր թեման դարձնելու փորձը ձախողվել է։ Մեկ օր առաջ հայտարարվել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում բանակցություններ վարել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ Դավոսի առաջիկա ֆորումում։ Ավելի ուշ Զելենսկին հայտարարել էր, որ չի մասնակցի ֆորումին և կմնա Ուկրաինայում՝ գիշերային հարձակումից հետո երկրի էներգետիկ ոլորտի վերականգնման աշխատանքները համակարգելու համար։








