Մոլդովան սկսել է ԱՊՀ-ի հետ կնքված հիմնական համաձայնագրերի չեղարկման գործընթացը, որը թույլ կտա նրան դուրս գալ կազմակերպությունից: Այս մասին «Ռադիո Մոլդովա»-ի եթերում հայտարարել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը:
«Մոլդովան դուրս կգա ԱՊՀ-ից Համագործակցությանը միանալու վերաբերյալ հիմնական համաձայնագրերի չեղարկումից հետո»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միխաիլ Պոպշոյը։
Պաշտոնյան նշել է, որ համապատասխան փաստաթղթերը կներկայացվեն հանրապետության խորհրդարանին՝ վերջնական հաստատման համար։
Նշենք, որ Մոլդովան ԱՊՀ անդամ է 1994 թվականից։








