Տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հունվարի 8-ին՝ ժամը 15։30-ից, դադարեցվել է Արարատի մարզի Այգավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:
Ինչպես հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը ժամը 18:00-ն է։








