Միացյալ Նահանգները «շատ լրջորեն» դիտարկում է Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարման հնարավորությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում:
ԱՄՆ ղեկավարին հարց են ուղղել՝ արդյոք Վաշինգտոնը F-35-եր կվաճառի Անկարային։«Մենք շատ լրջորեն ենք մտածում այդ մասին», - Թրամփի խոսքերն է մեջբերում The Times of Israel-ը։
Սպիտակ տան ղեկավարը նաև վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ մի պարագայում չի օգտագործի այդ կործանիչներն Իսրայելի դեմ:








