Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սերգեյ Բագրատյանի ավազի ապօրինի հանքը փակվեց. Hetq.am


Իրավապահներից մեկ տարի պահանջվեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջը պատկանող ավազի հանքը փակելու համար։ Ավազի ապօրինի արդյունահանումը «Հետքը» բացահայտել էր 2023 թ․-ի նոյեմբերին։

2024 թ․-ի հոկտեմբերի 25-ի դրությամբ Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող հանքում որևէ աշխատանք չէր կատարվում։ Հանքի տարածքում միայն պահակներն էին։ Բեռնատար մեքենաները տեղում չէին, իսկ ծանր տեխնիկաների շարժիչների ձայնը չէր լսվում։
Հանք տանող ճանապարհին նկատեցինք ավազի լվացման համար ներմուծված նոր տեխնիկան, որը չէին հասցրել օգտագործել։Մասնագիտությամբ երկրաբան Սերգեյ Բագրատյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռանալուց և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր դառնալուց հետո երկրաբանի իր գիտելիքները փորձեց կիրառել ավազի արդյունահանման ոլորտում։ Նրա կինը՝ Նաիրա Հակոբյանը, հիմնադրեց «Արարակ» ՍՊԸ-ն, որը Արարատի մարզի Ռանչպար գյուղում 64 հա հողամաս վարձակալեց։

Այդ հողամասում այգի հիմնելու պատրվակով վարձակալը սկսեց հողային աշխատանքներ կատարել։ Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ այդ ժամանակ տեսել են, որ տարածքում անպետք ավազի շերտ կա, փորձել են դա հեռացնել, որպեսզի կարողանան ծառեր տնկել։ Ու այդպես սկսել են հողամասի տարածքից օրական 100-ից ավելի բեռնատարներով ավազ արդյունահանել։ Մինչդեռ Հայաստանի օրենսդրությունը ընդերքն օգտագործելու հստակ կարգ է սահմանել։

Հանք շահագործել ցանկացողը նախ պետք է ունենա ընդերքն օգտագործելու իրավունք, իսկ հանք շահագործելուց առաջ պետք է ստանա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն։Սերգեյ Բագրատյանը, հավանաբար, տեղյակ լինելով, որ օրենքով սահմանված կարգով հանքի շահագործումը հնարավոր կդառնա միայն տարիներ անց, այլ ճանապարհ է ընտրել։ Պատգամավորի կնոջը պատկանող ՍՊԸ-ն, առանց օրինական փաստաթղթերի, սկսել է ավազի ապօրինի արդյունահանումը։

Իրավապահները նրան մոտ մեկ տարի չեն անհանգստացրել։

Ավազի ապօրինի արդյունահանման մասին «Հետք»-ի հրապարակումից հետո պատգամավորի կինը բաժնեմասը փոխանցել է Սերգեյ Բագրատյանի հետ կապված մեկ այլ անձի՝ Վրեժ Եղոյանին։ Վերջինս Բագրատյանի բիզնես գործընկերն է։

Լրահոս

Կարևոր
Մոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին
Ի՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները
Օլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիր
Էս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան
Աննա Գրիգորյան․ Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ
Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումը
Միրզոյանը կրկին կոչ է արել դիրքորոշում հայտնել ԹՐԻՓՓ համաձայնագրի վերաբերյալ
ԵԱՏՄ զեկույցը լուրջ մտահոգություններ է առաջացրել. պետք է զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը. Գագիկ Ծառուկյան
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում
Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil
Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ
«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին
Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը
ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»
Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա

Լրացուցիչ նորություններ

...

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել