Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է բենզինի, դիզելային և վառելիքի այլ տեսակների արտահանման ժամանակավոր արգելքը։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նոր որոշումը երկարաձգում է ավտոմոբիլային բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ։
Հրամանագրով երկարաձգվել է նաև նավային վառելիքի, դիզելային վառելիքի և այլ գազային յուղերի, այդ թվում՝ բորսայում գնվածների արտահանման արգելքը, որը չի տարածվի նավթամթերքի անմիջական արտադրողների վրա։
Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 28-ից:
Նշվում է, որ կառավարությունն այսպիսի քայլի է գնում վառելիքի ներքին շուկայում կայուն իրավիճակը պահպանելու նկատառմամբ։








