Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կաթողիկոսի դեմ ստորագրահավաք նախաձեռնողը Կճոյանի աշխատակիցն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«ArmLur.am-ը հայտնել էր, որ հայրենի իշխանությունները կաթողիկոսին հեռացնելու համար նոր էլեկտրոնային էջ են ստեղծել: Barenorogum.am կայքով առաջարկում են էլեկտրոնային քվեարկությամբ հավանության տալ Կաթողիկոսի հեռացման եւ եկեղեցու բարենորոգման խնդրին: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ կայքի պատասխանատուն Ալմաստ Մուրադյանն է, որը ղեկավարն է Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի։ Մուրադյանը նաեւ «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահն է։


ՀԿ-ն Կրոնի եւ Հանրային կապերի ուսումնավերլուծական կենտրոն է։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ կայքում գրվածը ուղիղ համեմատական է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Կայքում հերթով հրապարակված են նաեւ եպիսկոպոսների հայտարարությունները։ «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց Ալմաստ Մուրադյանի հետ. մի քանի հարց տալով՝ փորձել ենք նրանից պարզել մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը։ Փորձեցինք հասկանալ, թե ում առաջարկով է ստեղծվել Վեհափառի դեմ ստորագրահավաքի կայքը, ովքեր են կայքը ղեկավարողները, ինչ նպատակ այն ունի։


«Կայքում գրված է եպիսկոպոսաց դասի հայտարարություն։ Այսինքն՝ դա արդեն ենթադրում է, որ եպիսկոպոսները, որոնք տարածել են հայտարարությունը, իրենք էլ կայքի նախաձեռնողն են։ Կայքում այլ բան ներկայացված չէ։ Կայքի նպատակը եղել է, որ 10 եպիսկոպոսները, այս պահին ովքեր այստեղ են գտնվում, իրենց հայտարարությունն են ներկայացրել, ինչպես կայքում գրված է։


Սա կոչ է նվիրապետական աթոռների գահակալներին, եպիսկոպոսներին, վարդապետների եւ քահանա հայրերին։ Կայքի նախաձեռնությունը ծնվել է հենց այս հայտարարությունից, որի հետ Նիկոլ Փաշինյանը կապ չունի»,- ասում է Մուրադյանը։ Փաշինյանի հետ կապ չունի, սակայն հարկ է նշել, որ 10 եպիսկոպոսների հայտարարությունը հենց ներքին ճնշումների արդյունք է եղել։


Այս մասին մամուլում բազմաթիվ են անդրադարձները։ Մուրադյանը վստահեցրեց, որ այս գործին լծվել է որպես անհատ, եւ այն հանգամանքը, որ նա ՀԿ նախագահ է եւ Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավարը, որեւէ առնչություն չունեն դրա հետ. ինքը որպես անհատ է զբաղվում կայքի աշխատանքներով։ Հարցին, թե ինչպես է ստացվել, որ որպես անհատ հենց իրեն է վստահվել կայքը, Մուրադյանը պատասխան չտվեց: «Իսկ ինչո՞ւ չպետք է վստահվի կայքը ինձ՝ որպես անհատի։ Որպես հայ առաքելական եկեղեցու հավատացյալին չպե՞տք է վստահվի։ Ի՞նչ կապ ունի՝ ինձ է վստահվել, թե մեկ այլ հավատացյալի։


Ինձ է վստահվել, ես եմ անում, ինչ-որ պրոբլե՞մ կա»,- վրդովվեց Մուրադյանը։ Մուրադյանից հետաքրքրվեցինք, թե ում միջոցով է կայքը գործարկվել, վերջինս վստահեցրեց, որ ամեն բան ինքն է արել, անգամ ֆինանսական ներդրումը, սակայն գումարի չափ չցանկացավ նշել։ Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավարը չնշեց նաեւ, թե կա արդյոք հստակ սահմանված շեմ, որքա՞ն ստորագրությունն է համարվելու բավականաչափ։ 3 միլիոն մարդուց որքա՞նը պիտի ստորագրի, որ պահանջն օրինական ուժ ստանա։


Պաստասխանը երերուն էր. «Ես չեմ ասում՝ պատասխան չունենք, կամ տվյալներ չունենք․ ունենք, ուղղակի չեմ ուզում պատասխանել», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Մուրադյանը։ Հարկ է նշել, որ Եկեղեցին պառակտել փորձող եպիսկոպոսներն անգամ հայտարարում են ստորագրահավաք, սակայն աննպատակ եւ անվերլուծություն, քանի որ վստահությունը, որ այդ ստորագրահավաքները կծառայեն նպատակին, իրենք չունեն»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ռուսաստանը հայտարարեց, որ անհապաղ սկսում է հանել դիզելի արտահանման սահմանափակումները
Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի
«Ռիբար» նախագծի հեղինակներին ազատ են արձակել․ Զախարովա
Հայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևում
Կա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ)
Փաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել
Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант»
ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո (Տեսանյութ)
Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով
Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ
Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ Պուտին
ՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնի
ՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիները
Իրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան
Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են
Milliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծել
NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների
Կարևոր
Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն
Axios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Լրացուցիչ նորություններ

...

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար