Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ և 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշումների մեջ։


Թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ 2025 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3717 ընտանիք, որից 1612-ը իրացրել է այն։


Ծրագրի իրականացման ընթացքում առաջ են եկել որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծրագրի արդյունավետությանը, մասնավորապես՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից օգտվելու նպատակով դիմել են շահառուներ, որոնք անշարժ գույքի ձեռքբերման նպատակով ստացել են ոչ թե հիփոթեքային, այլ սպառողական վարկ կամ այլ վարկատեսակ, ինչը գործող իրավակարգավորմամբ չի բավարարում ծրագրի պայմաններին։


Միաժամանակ, դրական մնացորդի իրացման շրջանակում կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման նպատակով միասնական սոցիալական ծառայություն են ներկայացվում Հայաստանում գործող խոշոր խանութների կողմից տրամադրված ֆինանսական փաստաթղթեր, որոնք իրենցից ներկայացնում են ոչ թե հաշիվ-ապրանքագիր, այլ որևէ այլ անվանումով փաստաթուղթ, ինչը կրկին գործող իրավակարգավորմամբ չի բավարարում սահմանված պահանջներին։


Իրավակիրառ պրակտիկայում նաև արձանագրվել է խնդիր միջգերատեսչական հանձնաժողովին դիմած քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի մասով։ Բազմաթիվ դիմումատուներ միջգերատեսչական հանձնաժողովին են ներկայացնում միայն մեկ փաստաթուղթ այն մասին, որ տեղահանումից առաջ առնվազն վերջին 12 ամսվա ընթացքում աշխատել կամ սովորել են Ղարաբաղում, սակայն գործող իրավակարգավորմամբ պահանջվում է առնվազն 2 փաստաթուղթ, և դիմումը մերժվում է։


Առաջարկվում է ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով կարգավորել այս խնդիրները, մասնավորապես՝ սահմանել, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել են ոչ թե հիփոթեքային վարկ, այլ որևէ այլ վարկատեսակ, օրինակ՝ սպառողական։


Սահմանել, որ եթե շահառուն դրական մնացորդը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման ուղղությամբ, ապա այս դեպքում աջակցության գումարը ծառայության կողմից փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին՝ համապատասխան ֆինանսական փաստաթղթի (այդ թվում՝ հաշիվ-ապրանքագրի, փոխանցման հայտի, փոխանցման հաշվի, հաշիվ-վավերագրի, հարկային հաշվի, ապրանքների մատակարարման հաշվի, կանխավճարային հայտի և այլն) հիման վրա։ Առաջարկվում է ծրագրի շրջանակում որպես ընտանիքի անդամ դիտարկել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաներին՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք ներկայացրել առցանց դիմում-հայտարարությունը և ստացել ծրագրով նախատեսված հավաստագիրը։


Առաջարկվում է նաև սահմանել, որ եթե ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուների տվյալներն առկա են Ղարաբաղի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում կամ ԿԳՄՍ նախարարության կողմից վարվող՝ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում, որտեղ արտացոլված է տեղեկատվություն այն մասին, որ ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առաջ առնվազն 12 ամսվա ընթացքում աշխատել կամ սովորել է Ղարաբաղում, ապա նրան շնորհվում է շահառուի կարգավիճակ՝ անկախ որոշմամբ սահմանված փաստաթղթերի առկայությունից։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում
Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասին
Reuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունը
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջները
«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի
«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ
«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել
«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի
Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»
ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները
Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»
ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»
Ռուսաստանը հայտարարեց, որ անհապաղ սկսում է հանել դիզելի արտահանման սահմանափակումները
Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի
«Ռիբար» նախագծի հեղինակներին ազատ են արձակել․ Զախարովա
Հայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևում
Կա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ)
Փաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել
Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант»

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»