Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, գալու են հատուկ պատրաստված խմբեր. ադրբեջանագետ

Օրերս Գերմանիայում իր հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ շատ վտանգավոր հայտարարություն էր արել՝ ասելով, որ առաջարկում է Ադրբեջանին ընդունել համատեղ ճանապարհային քարտեզ՝ փակելով «Արևմտյան Ադրբեջան» և «Ղարաբաղի հայերի վերադարձ» թեմաները։

Նա նաև նշել էր, որ պետք է հասկանալ այս թեմաների պատճառահետևանքային կապը։ Կուզեմ մի քանի կետով անդրադառնալ այս հայտարարությանը ու դրանից բխող վտանգներին։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Պատճառահետևանքային կապի մասով կամ թե ինչպես ի հայտ եկավ այս թեման՝
Դրա պատասխանը լավագույնս տվել է Իլհամ Ալիևը 2022 թվականի դեկտեմբերի 24-ի իր ելույթով՝ բառացի ասելով.«Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է… Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք։ Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ…»։

Այս հարցը շրջանառության մեջ է մտել Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Ադրբեջանցի բազմաթիվ պաշտոնյաներ շատ ուղիղ տեքստով ասել են, որ չէին կարող նման հարցեր բարձրաձայնել, քանի դեռ կար ԼՂ հիմնահարցը։ Կարծում եմ՝ ուղիղ խոսքը պետք է, որ բարդ չլիներ հասկանալ։


Այս զավթողական հայեցակարգը ԼՂ հարցում Փաշինյանի վարած «ֆանտաստիկ» քաղաքականության հետևանք է։ «Փախստականների իրավունքի» մասով՝ Արդեն տևական ժամանակ հստակ փաստերով ներկայացնում եմ, որ սա զավթողական հայեցակարգ է, չկա այստեղ իրավունքի թեմա։ Խոսույթը հետևյալն է. «հայկական պետությունը ձևավորվել է պատմական ադրբեջանական հողերի վրա, որոնք խլել են ադրբեջանցիներից»։ Այս խոսույթով կրթվում է մի ողջ սերունդ՝ դպրոցում, համալսարաններում, կազմակերպվում են շարադրության մրցույթներ։ Այս ամենը թափ է առել վերջին երեք տարվա ընթացքում։


Սա կարելի էր ու դեռ կարելի է համառ, կազմակերպված ու շատ խելացի աշխատանքով դարձնել Ադրբեջանի մեծագույն գլխացավանքը։ Այն ինչ կարող է դառնալ գլխացավանք Ադրբեջանի համար, Փաշինյանի ձեռամբ դառնում է գլխացավանք մեզ համար՝ Փաստացի, Փաշինյանը հերթական անգամ այն, ինչ կարելի է ուղղել Ադրբեջանի դեմ, ուղղում է մեր դեմ։ Անգամ միջազգային դատարաններն են մերժել Ադրբեջանի բարձրացրած «իրավունքի» թեման, ուստի դա նույն հարթության մեջ դնելով՝ ամրագրված ու միջազգայնորեն հաստատված Արցախի հայերի իրավունքների հետ, որոնք ենթարկվել են ագրեսիվ պատերազմի, էթնիկ զտման ու բռնի տեղահանման, նշանակում է հերթական անգամ «արջի ծառայություն մատուցել» Ալիևին։


Այս առաջարկով, որն, ասեմ, ադրբեջանական մեդիայում արդեն մերժվել է, միմիայն կոծկվում են Ադրբեջանի իրական զավթողական նպատակները, ավելին՝ դրանց տրվում է վտանգավոր «լեգիտիմություն»։ Փաշինյանի փորձարկումների համար չափազանց թանկ գին ենք վճարում․ Հարցեր լուծելու բացառիկ անկարողությունը Փաշինյանին մղում է հերթական փորձարկումների։ Նման փորձարկումների համար մենք շատ թանկ գին վճարեցինք Արցախի հարցում։ Հիմա, եթե այս մարդը շարունակի ղեկավարել, նա իրոք այս հարցը դարձնելու է օրակարգային մեզ համար։


Ասել եմ՝ ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, ՀՀ գալու են հատուկ պատրաստված խմբեր՝ հստակ զավթողական ծրագրերով։ Սա չափազանցություն չէ։ Սա իրենց բաց աղբյուրների վերլուծության հիման վրա արված եզրակացություն է։ Այս ամենը կարելի է կանխել ժամանակին, խելքով ու աշխատանքով։ Ներկայիս իշխանությունը դա չի անելու։ Բայց պետականամետ իշխանության ձևավորման պարագայում այս հարցը միանգամայն լուծելի է․ իրավունքն ու փաստերը մեր ձեռքին են»,- գրել է նա:

Լրահոս

Ի՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունը
Իսրայելական զորքերը հրետակոծել են Սիրիայի հարավում գտնվող Ալ-Մայադին նահանգը
Guardian. Կիևը ապրում է հակամարտության սկսվելուց ի վեր ամենադժվար շրջանը
Telegraph. Մեծ Բրիտանիայում մի քանի գնացքների երթևեկությունը չեղարկվել է բզեզների պատճառով
Հյուսիսային Կորեան միջին հեռահարության ռազմավարական հրթիռներ արձակելու վարժանքներ է անցկացրել
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են
Կադիրովին շնորհվել է բանակի գեներալի կոչում, նրան նվիրել են կարմիր բերետ և ոսկե ուսադիրներ
Ֆիցոն հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել Սլովակիայի ազատագրման հետ կապված տոնակատարություններին իր մասնակցությունը
Սյունիքում կրակոց, եկեղեցու ճգնաժամ, ՆԱՏՕ-ում նոր փակուղի․ ինչ է կատարվում Հայաստանում
Axios. ԱՄՆ-ը պատրաստ չէ միանալ Սաուդյան Արաբիայի կողմից հութիների դեմ իրականացվող գործողությանը
Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը
Եկեղեցու հարցը հասավ ԱԺ. Ալիևը կարող է անժամկետ ղեկավարել
87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
Թրամփը հայտարարել է առողջության ապահովագրության համար 100 դոլար վճարելու մասին
Nikkei. Ճապոնիան 2030 թվականին կսկսի նոր, էժան հրթիռների զանգվածային արտադրությունը
Թրամփը համարում է, որ նավթի գները անկում կապրեն Իրանի հետ հակամարտության ավարտից հետո
Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում
Տիկալ․ մայաների՝ ջունգլիների խորքում ապրող գաղտնիքը
Հասկանալի է, թե որ եկեղեցիների և աղանդների հետևորդ ու դաշնակից են Փաշինյանն ու նրա գլխավոր թիմակիցները․ Արմեն Այվազյան
Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունը

Ֆիցոն հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել Սլովակիայի ազատագրման հետ կապված տոնակատարություններին իր մասնակցությունը

Սյունիքում կրակոց, եկեղեցու ճգնաժամ, ՆԱՏՕ-ում նոր փակուղի․ ինչ է կատարվում Հայաստանում

Եկեղեցու հարցը հասավ ԱԺ. Ալիևը կարող է անժամկետ ղեկավարել

Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին

Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում

Փաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքը

Վոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրեր

Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. Թրամփ

Իշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»

Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովը

Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան

Ի՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ)

«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ)

Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ)

Դատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկում

Թբիլիսիում հայի են ձերբակալել, Փաշինյանի ԱԽ նիստ․ Մոսկվայից սպասում են պարզաբանման

ՀՀ-ԱՄՆ. անցնում են գործնական քայլերի․ Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին. վեճը սրվում է

«Տան գինը 50 հազարից 100 հազար դոլար է դարձել, մարդիկ կրկնակի հարստացել են»․ Փաշինյան

Բալահովիտ-Մասիս ճանապարհին նախատեսվում են երթևեկության թեթևացմանն ուղղված ծրագրեր․ Խուդաթյան