Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նաիրի համայնքի ղեկավարի եկամուտները 4 տարում 5 անգամ աճել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Վերջին 26 տարիներին ղեկավարելով Եղվարդ, ապա Նաիրի համայնքները՝ ղեկավար Նորայր Սարգսյանը կարծես միլիոնատեր է դարձել։ Նախ նշենք, որ Նաիրի խոշորացված համայնքի մեջ ներառված են 8 բնակավայրեր՝ Նաիրի, Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Սարալանջ, Պռոշյան եւ Քասախ։ 8 բնակավայր համակարգող Նորայր Սարգսյանը 1999 թվականից Եղվարդի համայնքապետն է եղել, եւ այժմ էլ՝ խոշորացումից հետո, շարունակում է ղեկավարել արդեն Նաիրի համայնքը։ Այս տարիների ընթացքում համայնքի ղեկավարը դարձել է միլիոնատեր։


Մասնավորապես, Նորայր Սարգսյանի 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն՝ նրա տարեկան եկամուտը կազմել է 24 մլն դրամ. նախորդ տարվա համեմատ այն գրեթե 8 միլիոնով նվազել է։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներկց պարզեց, որ Սարգսյանն ունի 10 անշարժ գույք՝ 5 հողամաս, հողին ամրակցված 3 անշարժ գույք, 2 արտադրական նշանակության շինություն։


Անշարժ գույքերը ձեռք են բերվել տարբեր տարիների՝ «ժառանգության» կամ «գնման» եղանակով։ Խոշորացված համայնքի ղեկավար Սարգսյանը հայտարարագրել է 1982 թվականի արտադրության, ՄՏԶ-82 մակնիշի տրակտոր։ Համայնքի ղեկավարի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում եղած առաջին հայտարարագրի համաձայն, որ ներկայացվել է 2022 թվականին, անշարժ գույքերը փոփոխության չեն ենթարկվել։ Համայնքապետի կանխիկ դրամական միջոցները, նախորդ տարվա համեմատ, ավելացել են 2 մլն դրամով՝ 29 մլն դրամից դառնալով 31 մլն դրամ։


Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24 մլն 929 հազար դրամ, որից 6 մլն 607 հազար դրամը աշխատանքի վարձատրությունն է։ Եկամտից 11 մլն 580 հազար դրամը 3 տարածքների վարձատրությունից ստացված եկամուտն է Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից եւ «Սմելլո» ընկերությունից։


Եկամուտներից 741 հազար դրամը ՀՀ միասնական սոցիալական ծառայությունից ստացված թոշակն է։ Նորայր Սարգսյանը, սակայն, թաքցրել է 6 մլն դրամ եկամտի աղբյուրը եւ տեսակը՝ գրելով՝ «այլ եկամուտ»։ Հարկ է նշել, որ համայնքապետ Նորայր Սարգսյանի 2021 թվականի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 4 մլն 735 հազար դրամ: Ստացվում է, որ համայնքապետի հաշվետու տարվա եկամուտը 4 տարում աճել է 5,2 անգամ»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին
Կարևոր
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին
Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ
Պանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ
Կարևոր
ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի
Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար
Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.
Ուիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև
Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում
Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում
Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասին
Reuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունը
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջները
«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի
«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ
«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել
«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի
Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»
ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»