Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մարզպետ Սարգսյանի «բերած» «խոպանչի» խորհրդականը չորսից-վե՞ց անշարժ գույք ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Իշխանության ներսում կադրային սովն ամեն անգամ ավելի ընդգծված է արտացոլվում, երբ ուսումնասիրում ենք պաշտոնյաների՝ իրենց հետ պաշտոնի բերած անձանց կենսագրությունը եւ ունեցվածքը: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը իր օգնական, ապա խորհրդական, իսկ այժմ տեղակալ է նշանակել Ջանիկ Բազեյանին, ով մինչ քաղաքական դաշտում հայտնվելը 4 տարի՝ 2014-2018 թվականներին, աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում եւ զբաղվել է անհատ ձեռներեցությամբ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ասած՝ «խոպանչի» է եղել: 2018 թվականից մինչեւ 2020 թվականը հարցական է, թե Բազեյանն ինչով է զբաղվել. կենսագրության այս 2 տարին բաց է թողնված։


2020 թվականից սկսվող կարիերայում Բազեյանը, երբեւէ պետական պաշտոն չզբաղեցնելով, վերադարձել է հայրենիք եւ միանգամից ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում դարձել կոմիտեի նախագահի օգնական։ Իսկ այդ ժամանակ նախագահը ներկայիս մարզպետ Կարեն Սարգսյանն էր։ 2021 թվականին, երբ Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ, Ջանիկ Բազեյանը տեղափոխվեց մարզպետարանի աշխատակազմ՝ շուրջ երեք տարի աշխատելով որպես մարզպետի օգնական։ 2024 թվականին նա երկու ամսով անցավ խորհրդականի պաշտոնին, իսկ նույն տարվա մարտից նշանակվեց մարզպետի տեղակալ։ Բազեյանի կենսագրության մեջ նշվում է, որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր է, սակայն կուսակցության անդամ չէ։ Ինչ վերաբերում է փոխմարզպետի ունեցվածքին, ապա նրա կողմից ներկայացված 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրում նշված է, որ նա ունի հինգ անշարժ գույք՝ չորս հողամաս եւ մեկ անհատական բնակելի տուն, որոնք գտնվում են Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում։


Բազեյանը ծնունդով հենց Ջրվեժից է։ Հողամասերից երեքը նա նվիրատվություն է ստացել երեք անձանցից, որոնք, ըստ անվանումների, ամենայն հավանականությամբ իրեն հարազատ մարդիկ են։ 2023 թվականին ներկայացված 2022 թվականի հայտարարագրում սխալ կա։ Բանն այն է, որ Բազեյանը 2022 թվականի տարեսկզբին ունեցել է 3 անշարժ ցույք՝ 1 անհատական բնակելի տուն, 2 հողամաս, ապա տարվա ընթացքում ստանալով եւս 3 գույք նվիրատվություն՝ տարեվերջին հայտարարագրել է 5 անշարժ գույք 6-ի փոխարեն։


Հարկ է նշել, որ առքուվաճառքի մասին հավաստող կետ հայտարարագրում առկա չէ։ 2023 թվականի հայտարարագրում Բազեյանը նվիրատվություն ստացած միայն 2 հողամասն է հայտարարագրել, այնինչ պետք է հայտարարագրեր նվիրատվություն ստացած 3 հողամաս։ Բացի դրանից, նա հայտարարագրել է 4 գույք։ Անհամապատասխանություններն այնքան շատ են, որ խճճվել կարելի է։


Հաջորդ տարվա՝ 2024 թվականի հայտարարագրում գույքերը դարձել են 5-ը։ Մարզպետի օգնական դառնալուց մեկ տարի անց Բազեյանը ձեռք է բերել Nissan մակնիշի մեքենա, որն արժեցել է 3 մլն դրամ։ Փոխմարզպետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 197 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 950 հազար դրամ։ Բազեյանի հաշվետու տարվա միակ եկամուտը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից ստացված աշխատանքի վարձատրությունն է՝ 10 մլն 693 հազար դրամ։


Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 446 հազար դրամ, որից 26 մլն 97 հազար դրամը բնակելի տան հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Հարկ է նշել, որ նախորդ հայտարարագրի համաձայն՝ բնակելի տան հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել էր 10 մլն 627 հազար դրամ»։

Լրահոս

Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
CBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականը
Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Նյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան
Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել Պուտինին
Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին
Կարևոր
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին
Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ
Պանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ
Կարևոր
ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի
Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար
Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.
Ուիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև
Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում
Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում
Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասին

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»