Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՍԱՏՄ պետից՝ Շիրակի փոխմարզպետ. ինչ ունեցվածք ունի Արտուշ Հովհաննիսյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Շիրակի փոխմարզպետ Արտուշ Հովհաննիսյանը հունվարի 23-ին նշանակվել էր փոխմարզպետ, ինչից մի քանի օր առաջ նոր բնակարան էր ձեռք բերել։ Իսկ ինչո՞վ էր զբաղվում Արտուշ Հովհաննիսյանը մինչեւ փոխմարզպետ դառնալը 2016-2019 թվականներին Հովհաննիսյանը եղել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության բնակարանային եւ ենթակառուցվածքների գործունեության բաժնի առաջատար մասնագետ։


2019-2020 թվականներին եղել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի փորձագետ, իսկ, ահա, 2020-2024 թվականներին աշխատել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հաստիքում, որտեղ, թերեւս, ամենաերկարն է աշխատել։


Արտուշ Հովհաննիսյանի կինը՝ Հայաստան Հովհաննիսյանը, աշխատում է «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում որպես տնօրեն. հարցական է՝ արդյոք ամուսնու գործոնն այստեղ կա՞, թե՞ ոչ։ Ի՞նչ ունեցվածք ունի ներկայիս փոխմարզպետը Շիրակի փոխմարզպետը ներկայացրել է պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիր։


Համաձայն այդ հայտարարագրի՝ փոխմարզպետը 2007 թվականից ունի միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող բնակարան եւ ավտոտնակ Երեւանում, իսկ 2025 թվականի հունվարի 8-ին ձեռք է բերել բնակարան Գյումրիում։ Տրանսպորտային միջոցներ, բանկային ավանդներ, թանկարժեք իրեր փոխմարզպետը չի հայտարարագրել։ Նրա կանխիկ դրամական միջոցները, հայտարարագիրը ներկայացնելու պահին, կազմել են 8 հազար ԱՄՆ դոլար, 3,8 մլն ռուբլի, 4 մլն դրամ։


Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 244 հազար դրամ, որը վաստակել է մինչեւ փոխմարզպետ դառնալը։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ կազմել է 916 հազար դրամ։ Մամուլում Հովհաննիսյանի մասին գրել էին, որ վերջինս ճանաչելի էր դարձել կորոնավիրուսի տարիներին, երբ լրագրողների ուղեկցությամբ այցեր էր կատարում սննդի օբյեկտներ։ Ասվում է, որ Արտուշ Հովհաննիսյանի նշանակումն ամենեւին անակնկալ չէր. տեւական ժամանակ խոսվել է այդ մասին։


Նա, ըստ տեղեկությունների, Շիրակի մարզպետի մոտ ընկերն է։ Հիշեցնենք, որ Շիրակի մարզի մյուս փոխմարզպետը Ալբերտ Այվազյանն է. նա պաշտոնավարում է դեռեւս Նազելի Բաղդասարյանի կառավարման ժամանակնից, եղել է Առափի համայնքի երկարամյա գյուղապետը»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»
Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Փաշինյանից կարելի է սպասել ամենինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան
Իրանը ԱՊՀ-ին համագործակցության նոր ձևաչափ է առաջարկում. Փեզեշքիան
Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին
Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը
Կիևում հրթիռի հարվածից վնասվել է ադրբեջանական ռեստորան
Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
CBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականը
Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Նյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»