Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խնդրում եմ՝ փորձենք մնալ մոտավորապես 70 մլն դոլարի շրջանակներում. Ավինյանը՝ «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի մասին


Օրերս «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման հետ կապված գործընթացներում ունեցանք մի քայլ առաջընթաց, որը գործնական փուլի մասին վկայող քայլ է. դա «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցմանը, «Կասկադ» մշակութային հանգույց նախագծի իրականացմանն ուղղված պայմանագրի ստորագրումն է ներդրող գործընկերոջ հետ, որի հիման վրա կկարգավորվեն կողմերի իրավահարաբերությունները, և որի շնորհիվ մեր հետագա գործընթացը կիրականացվի:

Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը:

«Հաջորդիվ նախատեսվում է կնքել հարակից հատվածում գտնվող հողամասի առուվաճառքի պայմանագիրը, որը ծրագրի իրականացման այն կոմպոնենտն է, որը հնարավորություն է տվել մրցույթի պայմաններին համապատասխան ներգրավել ներդրող ընկերություն, և այս երկու պայմանագրերի տրամաբանությունը և կարգավորումներն այնպիսին են, որ համայնքապատկան երկու հատվածներում կառուցապատման աշխատանքները հետագայում համայնքին հանձնվելիք կառույցի մասով և հարակից հատվածում իրականացվող շինարարությունը պետք է տեղի ունենան զուգահեռ, համընթաց, միաժամանակյա կազմակերպման սկզբունքով, որպեսզի հնարավոր լինի ապահովել քաղաքաշինական ամբողջ պրոցեսի միասնականությունը և համաժամանակյա իրականացումը:Այս ծրագիրը նաև ներառում է հարակից հատվածում գտնվող համայնքային հողամասի բարեկարգման և որպես քաղաքային այգի այն ձևավորելու նախաձեռնություն, որը ներդրումային առաջարկի մաս է:

Ամբողջ ծրագրի իրականացման արդյունքում ապահովվելու են ճանապարհային հանգույցներ, մուտքեր և ելքեր դեպի նոր կառուցվող մշակութային հանգույց, թաղամաս և քաղաքային այգի:Ծրագրի իրականացման նախատեսվող ժամկետը՝ շինարարության թույլտվության պահից հաշված, 5 տարիների ընթացքն է, որի ամբողջ ժամանակահատվածում պետք է հնարավոր լինի ապահովել մշակութային հանգույցի ամբողջական կառուցումը, և այն շահագործման ենթակա վիճակում համայնքին որպես սեփականություն ներդրողի կողմից փոխանցելը»,- ասաց նա:Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորեց պայմանագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն շատ բարդ գործընթացներով է անցել:«Տասնամյակների խնդիր ենք դրանով լուծում: Ոչ միայն քաղաքաշինական խնդիր ենք լուծում, այլև քաղաքի համար ստեղծում ենք շատ կարևոր ենթակառուցվածք: Քաղաքը ստանում է 1000-ից ավելի տեղանոց գեղեցիկ համերգասրահ, ստանում է ժամանակակից արվեստի թագարանի նոր տարածքներ և ստանում է տարատեսակ հանրային տարածքներ, որոնք վստահաբար ոչ թե քաղաքապետարանինն են, այլ քաղաքինը:Գիտեմ՝ ախորժակը շատ մեծ է, բայց, այնուամենայնիվ, պետք է հիշեցնեմ, որ ունենք պայմանագրային որոշակի տրամաբանություն, թե ինչքան գումար է ծախսվելու մշակութային հանգույցի վրա: Խնդրում եմ՝ փորձենք մնալ մոտավորապես 70 մլն դոլարի շրջանակներում, դրանից շատ ավելի չանցնենք: Այսինքն՝ նախնական 50-ից դա դարձրել ենք 70-ի կարգի, խնդրում եմ՝ կարողանանք այդ շրջանակներում մնալ, որպեսզի արագ առաջ շարժվենք, որպեսզի ստանանք որակյալ ենթակառուցվածք»,- ասաց նա:

Լրահոս

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանից ամերիկյան ուժերը 1 հազար կմ-ով դուրս է բերել
ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
Նեթանյահուն հրամայել է նշանակել արտասահմանյան ավիացիայի անվտանգության տեսուչ
Կարևոր
«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն
Երեխայի իրավունքահենք հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է. ՄԻՊ-ը՝ Ուսուցչի օրվա առթիվ
44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավոր
Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար
«Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել
Սպասվում է անձրև և ամպրոպ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել
Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ
Կարևոր
Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ)
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը
Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում
Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն
Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին
Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ
Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով
Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը

Լրացուցիչ նորություններ

...

«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն

44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավոր

Սպասվում է անձրև և ամպրոպ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը

ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը

Անթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդին

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են

Հասկանալի է, թե որ եկեղեցիների և աղանդների հետևորդ ու դաշնակից են Փաշինյանն ու նրա գլխավոր թիմակիցները․ Արմեն Այվազյան

Նոր մրցանակ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողը արծաթե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի առաջնությունում

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը

Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո

«Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ)

Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ)

Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին․ ԱԱԾ

Փաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ)

Արցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾ

ՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածել

Ամենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակ