Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անվտանգային արկածախնդրություն՝ առանց «պարաշյուտի». «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Փաշինյանն ու նրա իշխանությունը թշնամական են տրամադրված ՀԱՊԿ-ի նկատմամբ, նորություն չէ: Դրա դրսևորումները փաշինյանական իշխանավարման անցած 7 տարում շատ են եղել:Հիմա էլ, ինչպես հայտնի է, ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունները Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պահում են «սառցախցիկում»:
Առհասարակ, ՀԱՊԿ-ից «թռնելու» Փաշինյանի մղումները հիշեցնում են մեկին, ով 10000 մետր բարձրության վրա բացել է ինքնաթիռի պահեստային դռնակը, երկու ձեռքով ամուր կառչելով եզրերից՝ կանգնել ու սպառնում է ցած նետվել, բայց... «պարաշյուտ» չունի:Ի դեպ, «նետվելու» մասին: Օրերս Փաշինյանի իշխանության առանցքային դեմքերից մեկը հայտարարեց, որ Հայաստանը փաստացի ՀԱՊԿ-ից դուրս է եկել, սակայն շարունակում է պահպանել անդամակցությունը՝ նպատակահարմարությունից ելնելով: Հարց. եթե «փաստացի դուրս է եկել», ապա էլ ո՞րն է «նպատակահարմարությունը»: Բայց մյուս կողմից՝ նույն Փաշինյանի իշխանության փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարում է, թե ՀԱՊԿ-ից պաշտոնական դուրս գալու հարց օրակարգում չկա:

Հարց. այդ կարգի կազմակերպությունների հետ կապված «ներսուդուրս» անելը խաղուպա՞ր է, ինչ է: Առհասարակ, ի՞նչ ասել է՝ «պաշտոնապես դուրս գալ»: Ոչ պաշտոնապես էլ են դուրս գալի՞ս: Մանկապարտե՞զ է:ՀԱՊԿ-ը կոլեկտիվ անվտանգության կազմակերպություն է, որին Հայաստանի անդամակցությունն ուղղակիորեն բխում է մեր երկրի ու ժողովրդի անվտանգային շահերից:

Ու ամբողջ խնդիրն, այո, «պարաշյուտ չունենալն» է: Այն իմաստով, որ պարզորոշ տեսանելի է՝ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն կամ որևէ այլ կառույց Հայաստանին ոչինչ չունեն առաջարկելու՝ անվտանգության ապահովման հարցում աջակցելու առումով:Մնում է էլի ՀԱՊԿ-ը, առաջին հերթին, հասկանալի է, Ռուսաստանը: Ու այդ պայմաններում նման «խաղեր տալն» ուղիղ գծով արկածախնդրություն է:Այդ առումով դժվար է չհամաձայնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի այն դիտարկումներին, թե որևէ արևմտյան գործընկեր չի ներկայացրել և չի կարող ներկայացնել ռազմական հստակ երաշխիքներ կամ պաշտպանության մեխանիզմ՝ միջազգային պայմանագրի տեսքով:

Այնինչ, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը շարունակում են մնալ Հայաստանի անվտանգության միակ իրական ինստիտուցիոնալ, փաստաթղթավորված երաշխավորները։Մյուս կողմից՝ Փաշինյանը հո չի՞ կարող բռնել ու բացեիբաց հայտարարել, թե Հայաստանի անվտանգության երաշխավորը Թուրքիան ու Ադրբեջանն են: Դեռևս չի կարող: Վերընտրվելու դեպքում (եթե այդ «սալտո-մորտալեն» նրա մոտ ստացվի), այո, կասի: Նույնիսկ հայտարարելու կարիք չի ունենա, ուղղակիորեն կիրականացնի:

Իսկ թե ինչ կմնա Հայաստանից... թուրքական երաշխավորության տակ, ավելի լավ է՝ չմանրամասնենք:Ու այս ամենով հանդերձ, հարց է ծագում, թե Փաշինյանն ինչո՞ւ է շարունակում սպառնալ ՀԱՊԿ ինքնաթիռից ցած նետվել, երբ բոլորը վաղուց նկատել են, որ նա առանց «պարաշյուտի» է:

Լրահոս

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց
Գերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններին
Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա
Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը
Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի
284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա
Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ
Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել
Աշխարհ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ
Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ
Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին
Ավտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում
«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան
Բաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասին
Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները
Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ

Լրացուցիչ նորություններ

...

Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին

Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը

284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա

Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ

Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով