Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անփույթ վերահսկում, ոչնչացված անտառներ․ ինչո՞ւ հրդեհը դուրս եկավ վերահսկողությունից


Այսօր Դիլիջանի անտառներում, միջպետական ճանապարհի ոլորաններում ու առողջարանային հատվածում միայն ծուխ է, կրակ չկա, վստահեցնում է ՆԳ նախարարությունը՝ միաժամանակ հայտնելով, որ նույնը չի կարող ասել Գեղարքունիքի սահմանային գոտու վերաբերյալ։Համենայն դեպս 8-10 օր առաջ Ճամբարակ–Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը, որ տարածվեց արագորեն Տավուշի անտառներով մեկ՝ պատասխանատուների իներտ ջանքերի պատճառով, առայժմ ամբողջովին չի հրդեհաշիջվել, օջախներ դեռ կան։

Այդպես ենք հասկանում ՆԳՆ ոչ հստակ հաղորդագրությունից։

Չմոռանանք, սոցցանցում առաջին զարհուրելի տեսանյութից հետո Ճամբարակի փոխհամայնքապետ Ռոբերտ Օհանյանը առաջին պաշտոնյան էր, ով անկեղծորեն լրագրողի հետ զրույցում հայտնել էր, որ Ճամբարակում դեռ նոյեմբերի կեսերից են հրդեհի օջախներ հայտնաբերել՝ հակառակ ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության, որտեղ ասվում էր 21-ից տարածվող կրակի մասին։

Ընդ որում՝ Օհանյանը հստակ վարկած էր առաջ բերել՝ թշնամու տարածքից է կրակը ներթափանցել հայկական արոտավայրեր։

Ավելին, տեղական պաշտոնյան, որը արտակարգ իրավիճակում ոչ թե իր վարչական տարածքում էր ու հրդեհաշիջման աշխատանքների էր մասնակցում, այլ Երևանում էր՝ Ճամբարակի համայնքապետի հետ, և պարտադիր ներկա էր Փաշինյանի կազմակերպած պետական համակարգի աշխատուժի համաժողովին։Ինչո՞ւ այսքան լայնորեն տարածվեց կրակը և որքանով էր հնարավոր իրավիճակի բեկում շատ ավելի կարճ ժամկետում, արդյոք դանդաղե՞լ է համակարգը, և միթե՞ հնարավոր չէր կանխել հրդեհի տարածումը, որ չայրվեին այսքան ահռելի կանաչ տարածքներ։

Այս հարցին ՆԳՆ-ն յուրահատուկ բացատրություն ունի՝ ուշ են ահազանգ ստացել, դրա համար էլ ուշ են սկսել հրդեհաշիջման աշխատանքները։ ՆԳՆ-ն, փաստորեն, համարում է, որ մարզային բաժինները՝ ոստիկանությունը և ԱԻՆ-ը, անցնում են գործի, երբ հրդեհի մասին իրենց ահազանգում են։

Ստացվում է՝ առանց ահազանգի իրենք չեն տիրապետում իրավիճակին։ Թերևս դրա հետևանքով էլ անհնար է եղել օպերատիվորեն վերահսկել իրավիճակը։
Ոստիկանության՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն է ասել, որ Ճամբարակ–Թթուջուր հատվածում բռնկված կրակի մասին իրենք տեղեկացել են միայն ահազանգից հետո։Դիլիջանի և հարակից անտառներում հրդեհի պատճառած վնասների չափը դեռևս չի հաշվարկվել։ Էկոպարեկային ծառայության պետի օգնական Լուսինե Հակոբյանը նշում է, որ անհրաժեշտ է մանրամասն գույքագրում՝ գնահատելու համար թե՛ բնությանը հասցված վնասը, թե՛ տարածքի վերականգնման ծավալները։Նրա խոսքով՝ այս փուլում դեռ հնարավոր չէ ասել, թե որն է եղել հրդեհի ճշգրիտ պատճառը։

Լրահոս

Լուկաշենկոն գիտնականներից պահանջել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ստեղծել
Հոլիվուդը կփոխվի. Paramount-ը ստանձնեց Warner Bros. Discovery-ի վերահսկողությունը
Ի՞նչ է լինելու երբ դիվերսիա տեղի ունենա. մտահոգվում ենք
Որոշ մայրեր երազում էին, որ իրենց որդիները գոնե գերեզման ունենային
ՈՒՂԻՂ․ Պատգամավորները ԱԺ-ում հանդես են գալիս հայտարարությամբ
Կարևոր
Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով ու երկու մրցանակային տեղով են վերադարձել
Հաստատ մարտեր առանց կանոնների ռեժիմում չենք, եթե մարտեր, ապա գոնե կանոններով. Ռուբինյան
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվում
Մարդիկ չեն մեռնում, չեն զոհվում, դա լավ լուր է. Ռուբինյանը՝ սահմանային դեպքերի մասին
Ընդդիմությունը շահագրգռված չէ իրենց հանցակիցների գործողությունների բացահայտմամբ. Ռուբինյան
Թուրքիա և Իրան՝ նոր օրակարգով, «Նաիրիտին»՝ ռուսական առաջարկ․ ի՞նչ է փոխվում
Դանակահարություն Ստամբուլի դպրոցում, բախումներ Փարիզում ու Բարսելոնայում․ Եվրոպան թեժացել է
Թուրքիայից պատվիրակություն է ժամանել Հայաստան. Կիևը ստիպված է լինելու «վճարել»․ Պեսկով
Պետք է պարզվի՝ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում՝ դասալիք է, թե մոլորվել է
Եթե ես կողմնապահություն անեի, ընդդիմության համար այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր. Ռուբինյան
Հույսները դրել են, որ երեք երեխաների մայրը ադրբեջանցի ասքյարին կվնասազերծի. Խաչատրյան
ՈՒՂԻՂ. Ռուբեն Ռուբինյանը ԱԺ ծեծկռտուքից հետո պատասխանում է լրագրողների հարցերին
Ադրբեջանը ամեն ինչ անում է Սամվել Կարապետյանին ձերբակալելու համար, դուք կիմանաք պատճառը. Վարդեւանյան
Իրենք են վիրավորական բառեր ասել, տեղից խոսացել. տեսել ե՞ք մենք հայհոյենք. Մանավազյան
Շաքիում հավատացել էին ՔՊ-ի խոստումներին, հիմա շներն են գյուղը պահում. Նարեկ Կարապետյան

Լրացուցիչ նորություններ

...

Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով ու երկու մրցանակային տեղով են վերադարձել

Ներմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանը

Ներմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանը

Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն

44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավոր

Սպասվում է անձրև և ամպրոպ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը

ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը

Անթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդին

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են

Հասկանալի է, թե որ եկեղեցիների և աղանդների հետևորդ ու դաշնակից են Փաշինյանն ու նրա գլխավոր թիմակիցները․ Արմեն Այվազյան

Նոր մրցանակ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողը արծաթե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի առաջնությունում

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը

Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո

«Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ)

Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ)

Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին․ ԱԱԾ

Փաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ)