Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վաղը կհանդիպի Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։
Այցի շրջանակներում նախատեսված է Վրաստանի վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետական քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։
Իրակլի Կոբախիձեն Վատիկան կայցելի պատվիրակությամբ, որի կազմում են արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին, մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։








