Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անհամապատասխանություն հայտարարագրում․ ինչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Ջուլիետա Ազարյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«2024 թվականի դեկտեմբերի 11-ին պատգամավոր Դավիթ Առուշանյանը հայտարարեց մանդատը վայր դնելու մասին, ապա նշանակվեց Շիրակի մարզպետ։ Առուշանյանին Ազգային ժողովում փոխարինեց Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանը։


Ջուլիետա Ազարյանը քաղաքական դաշտում հայտնվել է վերջին 2 տարում, սակայն 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել: 2022-2024 թվականներին Ազարյանը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել, 2024 թվականի դեկտեմբերի 19-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր։


Համաձայն 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի տարեկան հայտարարագրի՝ Ազարյանն ունի 3 անշարժ գույք՝ 2 բնակարան Կոտայքի մարզի Առինջ գյուղում եւ Աբովյան քաղաքում, եւ 1 հողամաս Փարաքար համայնքում։


Ուսումնասիրելով Ազարյանի՝ 2022 թվականից ներկայացրած, պաշտոն ստանձնելու պահին առկա եւ հետագա տարիների տարեկան հայտարարագիրը՝ անճշտություններ նկատեցինք։ Բանն այն է, որ 2022 թվականի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում, Ջուլիետա Ազարյանն ունի 2021 թվականին ձեռք բերված 1 բնակարան Առինջ գյուղում բաժնային սեփականությամբ։ 2022 թվականին նույն բնակարանը կրկին առկա է, սակայն անշարժ գույքի գտնվելու վայրը Աբովյան համայնքն է։ 2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարեսկզբին նա ունեցել է 1 բնակարան։ Այդ ժամանակ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ազարյանը 2023-ին գնել է հողամաս Փարաքար համայնքում 1 մլն դրամով։ Իսկ, ահա, 2024 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Ազարյանը, չգիտես ինչպես, ունի 3 անշարժ գույք։


Անհամապատասխանությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանին, վերջինս փոխանցեց, որ սխալմունք է տեղի ունեցել։ «Վրիպակ է եղել, ես չունեմ 3 անշարժ գույք։ Ունեմ մեկ բնակարան Առինջում՝ հիփոթեքային վարկով ձեռք բերված, որին համասեփականատեր է նաեւ մայրս։


Հայտարարագիրս այդպես նաեւ հրապարակվել էր Հանրայինի եթերում»,- մեզ հետ զրույցում նշեց Ազարյանը՝ հավելելով, որ բնակարանը 2021 թվականին գնել է հիփոթեքային վարկով, որպես երիտասարդ ընտանիք՝ 7% տոկոսադրույքով, իսկ բնակարանն արժեցել է գրեթե 40 հազար ԱՄՆ դոլար։ Հետեւելով պատգամավորի սոցիալական ցանցերում կատարած հրապարակումներին՝ նկատել էինք, որ Ազարյանը հաճախ է մեքենայի սրահից տեսանյութեր հրապարակում։ Ուսումնասիրելով նաեւ հայտարարագիրը՝ նկատեցինք, որ շարժական գույք պատգամավորը չունի։


Ազարյանից հետաքրքրվեցինք նաեւ մեքենայի մասին։ «Մեքենան ձեռք եմ բերել 2 ամիս առաջ, այդ պատճառով կարտացոլվի հաջորդ տարվա հայտարարագրի մեջ։ Այն գնել եմ վարկային միջոցների ներգրավմամբ: Արժեր, եթե չեմ սխալվում, 24 հազար ԱՄՆ դոլար, որի մեծ մասը վարկային միջոցից եմ ներգրավել։ BYD մակնիշի մեքենա է»,- նշեց Ազարյանը։ ՔՊ-ական պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 678 հազար դրամ 6,5 հազար ԱՄՆ դոլար։


Բանկային հաշիվների մնացորդները՝ 181 հազար 675 դրամ եւ 1 մլն 628 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 780 հազար դրամ, որից 8 մլն 10 հազար դրամը ստացել է որպես աշխատանքի վարձատրություն «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկից։ Եկամուտներից 332 հազար 210 դրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովի աշխատակազմից։


Ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 13 մլն 63 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Ջուլիետա Ազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

ԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդ
ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին
Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո
«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար
ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է
«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում
Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել
Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»
Կանադայի վարչապետն առաջին անգամ Թուրքիա կմեկնի առանձին երկկողմ այցով
ԱՄՆ-ից պատվիրակությունը Flydubai-ի միջադեպից հետո կստուգի Իսրայելի ավիացիոն անվտանգությունը
Ստոկհոլմի Թագավորական պալատի մոտ ոստիկանությունը կրակ է բացել տղամարդու ուղղությամբ
Ավելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասին
Դեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը փորձում է Մոսկվայի վրա բարդել Գյումրիի բազայի ապագայի պատասխանատվությունը. ՌԴ ԱԳՆ
Հերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն (տեսանյութ)
Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել
Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»