Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երեւանն ապականելուց հետո կառուցապատողների երախը հասել է գյուղեր. լսումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Նախօրեին Վեդու համայնքապետարան տանող դռները փակ էին բնակիչների առաջ: Ոստիկանների շղթայով՝ բնապահպաններին, ակտիվիստներին ու տեղացիներին չէին թողնում մտնել այն դահլիճ, որտեղ պետք է քվեարկություն ընթանար Կարմիր սարը հանքի վերածելու առաջին քայլի կապակցությամբ։


Պաշտոնական արդարացումը՝ «չէին գրանցվել»։ Մի քանի ժամ վեճերից հետո մարդիկ վերջապես կարողացան ներս մտնել, բայց արդյունքը չփոխվեց. Վեդու ավագանին միաձայն կողմ քվեարկեց «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի նախագծին՝ ընկերությանը ճանապարհ բացելով շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրություն սկսելու համար։


Խոսքը Կարմիր սարի կրաքարային հանքի եւ հետագայում՝ ցեմենտի գործարանի մասին է. Ord Group-ը նպատակ ունի արդյունահանում իրականացնել Արտաշատի եւ Վեդու խոշորացված համայնքների յոթ գյուղերին հարող լեռան վրա՝ անմիջապես Այգեզարդի, Գինեվետի եւ մյուս բնակավայրերի գյուղատնտեսական հողերի վերեւում։ Աշխատատեղերի «մի քանի հարյուրի» խոստումներ, «շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն», «ժամանակակից ֆիլտրեր». ծանոթ ձեւակերպումներ, որոնք լսվում են գրեթե յուրաքանչյուր հանքի պատմության սկզբում։


Կարմիր սարը առաջին անգամ չէ, որ պայքարի կենտրոնում է։ Հոկտեմբերի 13-ին Գինեվետում կայացած նախնական լսումները նույնպես անցել էին ոստիկանների «զտիչով»։


Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռ հոկտեմբերին՝ Ord Group-ի նախագիծը ներկայացվում էր ընդամենը 25-35 մլն դրամ ներդրման «պատկերացմամբ», որը հակադրվում էր Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների պահպանության պահանջին. փոքր գումար՝ մեծ բնապահպանական ու սոցիալական գնի դիմաց։ Նույն լեռը տարիներ շարունակ փորձել է «վերցնել» նաեւ Ord Group-ի քույր «ՕՐԴ» ՍՊԸ-ն, սակայն ստացել է 8 կետով հիմնավորված բացասական եզրակացություն ՇՄԱԳ-ից։ Այլ ընկերություններ՝ «ML Մայնինգն» ու նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու «Բեդեկը», ժամանակի ընթացքում հետ կանգնեցին Կարմիր սարը հանքի վերածելու մտադրությունից. Լեւոն Օրդուխանյանի ախորժակը, սակայն, չի փակվում: Քաղաքում բազմահարկերի բումից հայտնի Օրդուխանյանը Կոմիտասի, Աբովյան-Թումանյան փողոցների հատվածները շինարարական փոշով պատելուց հետո հասել է Վեդի:


Իհարկե, Վեդու ավագանու նախօրեի որոշումը դեռ վերջնական թույլտվություն չէ. վերջին խոսքը շրջակա միջավայրի նախարարությանն է։ Բայց ոստիկաններով պաշտպանված «հանրային» լսումները արդեն ցույց տվեցին, թե իշխանությունը ո՛ր կողմում է կանգնել այս պայքարում»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ը
Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ
5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ
Մոսկվայում այլանդակներ են անվանել Ուկրաինայի ղեկավարությանը
Սա ընտանեկան բռնության տեսակ է․ հորդորում եմ Աննա Հակոբյանին հետևողական լինել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
Ֆինանսական հաջողությունը շատ մոտ է. օգոստոսի վերջին կենդանակերպի որոշ նշաններ փող կունենան
Հարձակվել են դպրոցներից մեկի վրա Շվեդիայում. Կան վիրավորներ
Մեր աչքի առջև տեղի է ունենում դարի ողբերգությունը. Սաակաշվիլին` Վերին Լարսի մասին
Սպասե՛ք, Փաշինյանը գա ԱԺ՝ բարեվարքությունից բան չի մնա․ է՛լ հայհոյանք, է՛լ անկարգություն. Հակոբյան
Ավետիք Չալաբյանը դատարանից ազատ է արձակվել.Մոսկվան զգուշացրել է Թուրքիային (տեսանյութ)
Ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը
Կարևոր
Դատախազությունը կբողոքարկի Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու որոշումը
Ռուսաստանը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանին գտնվող անցակետին
Ի՞նչ խնդիրներ կստեղծվեն ՀՀ-ում՝ Տիգրանաշենի հանձնման դեպքում․ Նահապետյանի մեկնաբանությունը (տեսանյութ)
Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է
Պառավաքար գյուղի բնակիչների տանը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել
Հայաստանը երրորդ երկիր է դիմել՝ գերիների հարցով. Ոչ ոք չգիտի՝ ով է Իրանում պատասխանատուն․ Թրամփ
«Ուժեղ Հայաստանը» եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հարություն Հարությունյանին
Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին․ ՊՎԾ
Կիևում առաջին անհրաժեշտության սննդամթերքի սուր պակաս է գրանցվել․ NYT

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը

«Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել

«Հրապարակ»․ Մութ ամպեր Սինանյանի ու Թադեւոսյանի գլխին

«Հրապարակ»․ «Դեբոշ»՝ Տիգրանաշենի դպրոցում․ հայհոյել են տնօրենին, ծեծել նրա երեխային

Կաշառքը ՀՀ բուհերում․ իսկ որտե՞ղ են ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն․ «Ժողովուրդ»

134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»

ՔՊ-ական համայնքապետի սկանդալները՝ մեդալից մինչև 90 հազար դրամի վերադարձ