Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գնել Սանոսյանն արդեն պաշտոնի է անցել Ամուլսարում, բայց հանքը գործում է միայն թղթի վրա. ի՞նչ արդյունքներ են արձանագրվել տարվող աշխատանքներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Ըստ ՀՀ Կառավարության եւ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից նախորդ ամիսներին հրապարակված տվյալների՝ Ամուլսարի հանքավայրի ծրագիրը նախատեսվում էր սկսել այս տարի: Համաձայն փաստաթղթի՝ շինարարական աշխատանքները 2025 թվականի առաջին եռամսյակում պետք է մեկնարկեին, իսկ հանքաքարի արդյունահանումը՝ չորրորդ եռամսյակում։


«Ժողովուրդ» օրաթերթը ծավալուն հարցում էր ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ հասկանալու համար արդյոք շինարարական փուլը ավարտվել է, եւ եթե այո՝ ո՞ր փուլում է ներկայումս հանքաքարի արդյունահանման գործընթացը։ «Եթե արդյունահանումը արդեն մեկնարկել է՝ – ի՞նչ ծավալներ են արձանագրվել, – ո՞րն է արտադրության հիմնական ցուցանիշը (տոննա հանքաքար, ոսկու կամ արծաթի ունցիաներ եւ այլն)։


Նշվել էր, որ ծրագրի իրագործման համար անհրաժեշտ մոտ 150 մլն ԱՄՆ դոլարը կարող են տրամադրել հայկական առեւտրային բանկերը։ Արդյոք վարկային պայմանագրերը ստորագրվե՞լ են. – ո՞ր բանկերն են ներգրավված, եւ ի՞նչ չափով, – ինչպե՞ս է Կառավարությունը տնօրինում իրեն անցած 12.5% բաժնեմասը, – արդյոք այդ բաժնեմասից արդեն գրանցվե՞լ են շահույթներ կամ դիվիդենտներ, – ո՞ր պետական հիմնարկն է պատասխանատու այդ բաժնեմասի կառավարման համար:


Ի՞նչ եկամուտներ կամ հարկային մուտքեր են արդեն փաստացի մուտքագրվել պետական բյուջե 2025 թվականի ընթացքում՝ Ամուլսարի ծրագրի շրջանակում. – տեղական համայնքների հետ կնքված սոցիալական համաձայնագրերի իրականացման ընթացքը ինչպե՞ս է գնահատվում, -ի՞նչ գումարներ են ուղղվելՎայոց ձորի եւ Սյունիքի համայնքներին, – որո՞նք են ծրագրի առաջիկա փուլերը 2026 թվականի համար»։ Հարցմանն ի պատասխան ստացել ենք հետեւյալը. «Ամուլսարի հանքավայրում ներկայումս դեռեւս իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թվականին: Շինարարությունն ավարտելուց հետո նոր միայն կմեկնարկի հանքի շահագործումը: Միաժամանակ հայտնում ենք, որ 2025 թվականի փետրվարի 27-ին կառավարության կողմից հաստատվել է «Բյուջետային երաշխիք տրամադրելու մասին» 220-Ա որոշումը, համաձայն որի որոշվել է՝ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկային համակարգից մինչեւ հինգ տարի մարման ժամկետով, մինչեւ 9 տոկոս անվանական տոկոսադրույքով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրել ընդհանուր մինչեւ 150,000,000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք (երաշխիքներ), որի վերաբերյալ վարկային պայմանագիրը արդեն իսկ կնքվել է: «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը հուլիս ամսին արդեն իսկ ստացել է առաջին տրանշը՝ 44,000,000 ԱՄՆ դոլարը։


Հարկ ենք համարում նշել նաեւ, որ համաձայն ՀՀ Կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի N 81-Ա որոշման՝ Հայաստանի Հանրապետությունը «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերությունից որպես նվիրատվություն ընդունել է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս 5,000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5% տոկոսին համարժեք՝ 12503 ընդհանուր թվով բաժնետոմսերը, եւ դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։ էկոնոմիկայի նախարարությունը վերոնշյալ բաժնետոմսերը տնօրինում է ՀՀ օրենսդրության համաձայն:


Ինչ վերաբերում է մյուս հարցադրումներին, հայտնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի տիրապետում այդ տեղեկատվությանը, ուստի առաջարկում ենք դիմել «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը»,- ասված է պատասխանում։ Արձանագրենք, որ ժամկետների հարցում Էկոնոմիկայի նախարարությունը արդեն ձախողում ունի, իսկ, ահա, հանքի շահագործումը դեռ սարերի հետեւում է։


Սա էկոմոնիկայի նախարար Գեւորգ Պապոյանի կողմից հերթական ոլորտային ձախողումն է. ամենուր եւ միշտ խոսում են՝ Ամուլսարը շուտով կբացվի, կշահագործվի, երկիրը կծաղկի, բայց ծրագրով նախատեսված անգամ շինաշխատանքները չեն ավարտվել: Ի դեպ, Գնել Սանոսյանն արդեն նշանակվել է Ամուլսարում պաշտոնի՝ բարձր աշխատավարձով, բայց հանքը գործում է միայն թղթի վրա»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համար
«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում
Հայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ Մոսկվա
Տեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապանները
Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում
Ֆրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումը
Ռուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա
Առաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդ
American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով
Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը
Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը
ԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդ
ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին
Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո
«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար
ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է
«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում
Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում