Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՕԵԿ-ի քարոզիչը ՔՊ պատգամավոր է դարձել եւ բնակարան գնել. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը մերժող իշխանությունների հետ խորհրդարանում հայտնված, «Ա Թիվի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման աշխատակից Հասմիկ Հակոբյանը փորձում է դասեր տալ լրագրողներին՝ մոռանալով սեփական անցյալը:


Ամենաաղմկահարույց հեռուստահաղորդումը, որի մասնակից քաղաքացիները մինչ օրս տարբեր տեսանյութերով անգամ համացանցում դառնում են ծաղրի առարկա, նաեւ հենց Հասմիկ Հակոբյանի «շնորհքն» է: Հիմա նա դարձել է իշխող ՔՊ վարչության անդամ, չի շփվում «Կիսաբացի….» նախկին գործընկերների հետ: Կարճ ասած՝ մոռացել էանցյալը:


Հիշեցնենք, որ մինչեւ ՔՊ-ական դառնալը, Հասմիկ Հակոբյանը ոչինչ չունեցող գործավարուհի էր ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից հիմնադրված Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում: Հետո մտել էր «Օրինաց երկիր» կուսակցությանը պատկանող մեդիալրատվադաշտ ու ՕԵԿ-ի քարոզիչ էր աշխատում :


Հետո, իհարկե, ՔՊ-ի քարոզիչ դարձավ հայտնի գործարարի կայքում:Համաձայն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի 2024 թվականի հայտարարագրի՝ մինչեւ պատգամավոր դառնալը նա տուն չուներ, եւ միայն 2019 թվականին, երբ արդեն ԱԺ-ում աշխատանքի էր անցել, ձեռք է բերել բնակարան Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում:Տունը գնելուց 2 տարի անց՝ 2021 թվականին, պատգամավոր Հակոբյանը ձեռք է բերել HYUNDAI մակնիշի մեքենա 2015 թվականի արտադրության։ Նույն տարում 2016 թվականին ձեռք բերած NISSAN մակնիշի մեքենան 2 մլն դրամով վաճառել է ընկերուհուն՝ ԱԺ Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն պետ Լաուրա Անտոնյանին:


Հիմա այլ մեքենայով է շրջում, որը պատկանում էր ՔՊ խմբակցության այլ պատգամավորի: Նկատենք, որ Հակոբյանի ֆինանսական վիճակն այժմ կայունացել է. հաշվետու տարվա եկամուտը կազմել է 13 մլն 525 հազար դրամ, որից 10 մլն 412 հազար դրամը աշխատավարձ է Ազգային ժողովից։ 173 հազար 230 դրամը փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոս, իսկ 2 մլն 940 հազար դրամը պատգամավորը ստացել է ՀՀ ՊԵԿ-ից։


Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6,4 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 850 հազար դրամ։«Ստացված վարկերի, փոխառությունների մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից» «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ունի 2 հիփոթեք. 11 մլն 335 հազար դրամը բնակարանի հիփոթեքն է, 28 մլն 865 հազար դրամն էլ անշարժի գույքի գնման իրավունքի համար է։


Այսպիսով՝ ընդհանուր վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 40 մլն 201 հազար դրամ։ Հիշեցնենք, որ Հասմիկ Հակոբյանը Ալեն Սիմոնյանի նախկին օգնականն է, որը, օգտագործելով ԱԺ նախագահի հետ իր մտերմությունը, ծանոթ-բարեկամներին ԱԺ-ում աշխատանքի է տեղավորել:Հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին, աշխատանքով է ապահովել ԱԺ-ի վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում,• իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի,• քրոջ ամուսնուն՝ Վարոյին՝ որպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդ,• իր աղջկա դասընկերուհու մորը եւ մյուս ծանոթին էլ տեղավորել է խորհրդարանի բուժկետում, եւ նրանցից մեկը բուժկետի բուժքույրն է՝ Լիլիթ Օհանյանը,• իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ էլ նշանակել է տվել Մարի Ստեփանյանին:Շարունակելի ….»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Թոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի
Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանը
Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն
Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան
Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը
«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան
Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալը. Փաշինյան
Ինքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհից
Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան
Բացառիկ
Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել
ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին
Փեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համար
Արգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համար
«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում
Հայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ Մոսկվա
Տեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապանները
Ալիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում
Ֆրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումը
Ռուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա
Առաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդ

Լրացուցիչ նորություններ

...

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում