Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Սա չեզոքություն չէ, սա երեսպաշտություն է». Վահե Հակոբյանը՝ Եվրամիությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


ԱԺ նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը բաց նամակ է հղել Եվրամիությանը, որտեղ անդրադառնում է Հայաստանում կատարվող հակաժողովրդավարական իրադարձություններին և միջազգային հանրության լռությանը:


Նամակը ներկայացնում ենք ստորև. Միջազգային հանրության լռության հետևանքները և դրա մեղավորները. լռություն, որը դարձել է ճնշումները ծածկելու քաղաքական գործիք, լռություն, որը Փաշինյանի ռեժիմին տալիս է լիակատար անպատժելիության վստահություն, լռություն, որը վերածվել է համաձայնության, մասնակցության և հավանության։


Քանի դեռ, միջազգային հանրությո՛ւն, դուք շարունակում եք խոսել արժեքների մասին, Հայաստանում հետապնդվում կամ ճնշման են ենթարկվում, կալանավորված կամ ձերբակալված են արքեպիսկոպոսներ, բարերարներ, լրագրողներ, ընդդիմադիրներ, փաստաբաններ և խաղաղ քաղաքացիներ։


Հայ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոս և հոգևորականներ են ձերբակալվել՝ նախադեպ, որը չի եղել նույնիսկ մեր պատմության ամենամութ տարիներին (Բագրատ, Միքայել և Մկրտիչ Սրբազանները): Արքեպիսկոպոսների հետ միասին անհիմն մեղարդանքով ձերբակալվել են նաև բազմաթիվ անձինք, և գործը հենց այդպես էլ կոչվում է` «18 արդարների գործ»` դարձյալ անհիմն, մտացածին մեղադրանքով` մոնտաժված ձայնագրությունների հիման վրա: Սամվել Կարապետյանը բանտում է Եկեղեցուն աջակցելու և «մեր ձևով» արտահայտության համար։


Բանտում է Լիդյա Մանթաշյանը՝ կին քաղաքական բանտարկյալ, որի միակ «մեղքը» լռել չցանկանալն է։ Իշխանության հասցեին քննադատական խոսք ասելու համար ռեպրեսիվ մեթոդները չեն շրջանցում անգամ փաստաբաններին՝ ի դեմս Ալեքսանդր Կոչուբաևի և «Մեր ձևով» շարժման իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի: Ձերբակալությունները քանիցս գործածվեցին նաև «Իմնեմնիմի» պոդկաստի հաղորդավարների նկատմամբ՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի, ովքեր ևս հանդես են գալիս իշխանության հանդեպ քննադատական խոսքով:


Նույն գործելաոճը իշխանությունը գործածում է նաև լրագրողների ու լրատվամիջոցների հանդեպ՝ հաճախ օգտագործելով անհամաչափ մեթոդներ՝ խափանելով լրատվամիջոցների աշխատանքը՝ առգրավելով տեխնիկական միջոցները։


Իշխանության գործելաոճը այնչափ կաշկանդված չէ իրավական մեխանիզմներով, որ քաղաքական բանտարկությունները չեն շրջանցում ընտրված համայնքապետերին՝ Մամիկոն Ասլանյան, Դավիթ Համբարձումյան, Վարդան Ղուկասյան, չեն շրջանցում պատգամավորներին՝ Արթուր Սարգսյան, Լևոն Քոչարյան, տարատեսակ քրեական գործերով անցնող այլ ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր շատ արագ զրկվում են անձեռնմխելիությունից ու հայտնվում բանտերում:


Կարվում են շինծու գործեր, տարվում երկարատև դատական պրոցեսներ և «մեղադրյալների» նկատմամբ կիրառվում ամենախիստ պատիժները ողջ դատական պրոցեսի ընթացում՝ ազատազրկման ձևով։ Ճաղերի հետևում հայտնվելու չափանիշը բացառապես մեկն է՝ ընդդիմախոսել և քննադատել իշխանությանը, անհամաձայն լինել նրա գործելաոճի և վարած քաղաքականության հետ։ Խոսքի ազատությունը ոչնչացված է, Եկեղեցին՝ ճնշման տակ։


Արդարադատությունը վերածվել է հաշվեհարդարի մեխանիզմի։ Ռեժիմը արագորեն անցնում է բացահայտ ավտորիտարիզմի և/կամ բռնատիրական երկրի ստանդարտին համապատասխան։ Նիկոլ Փաշինյանի հետ ամեն ինչ վաղուց պարզ է։ Նա անում է այն, ինչ անում է ցանկացած լեգիտիմությունը կորցրած առաջնորդ։ Բայց, միջազգային հանրությո՛ւն,ձեր լռությունը անհամեմատ ավելի վտանգավոր է նրա գործողություններից։ Եվրոպական երկրներ, եվրոպական երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ես մեղադրում եմ ձեզ երկակի ստանդարտների մեջ։ Դուք դատապարտում եք ճնշումները այնտեղ, որտեղ դա ձեզ օգտավետ է, և աչք եք փակում, երբ ճնշումները կիրառում են ձեր գործընկերները։


Մինչև 2018 թվականը դուք արձագանքում էիք խոսքի ազատության ամենաչնչին ճնշմանը։ Այսօր, երբ Հայաստանում կալանավորված են արքեպիսկոպոսներ, երբ կեղծվում են քրեական գործեր, երբ ամեն օր հետապնդվում են չհամաձայնողները, դուք ընտրում եք լռությունը։ Երբ Ձեր ֆինանսավորմամբ ներդրվում են այլընտրանքային խափանման միջոցներ, ու դրանք պարզապես տրորվում են ու անտեսվում, դուք ընտրում եք լռությունը: Սա չեզոքություն չէ։


Սա երեսպաշտություն է։ Եվրոպական համայնք, դուք պատասխանատվություն եք կրում. պատասխանատվություն այն բանի համար, որ. - մարդկանց ազատազրկում են կարծիքի համար, - Եկեղեցին հարձակման է ենթարկվում, - բողոքները ճնշվում են, - անկախ կառույցները ոչնչացվում են, - քաղաքական գործերը դառնում են օրինաչափություն։ Ձեր լռությունը այս համակարգի մի մասն է, ձեր ձեռքսեղմումները՝ դրա լեգիտիմացումը։ Դուք քանդում եք ձեր սեփական հեղինակությունը: Այսօր Հայաստանում հնչում է մի հարց՝ ինչո՞ւ է Եվրոպան անհետանում այնտեղ, որտեղ խախտվում է այն ամենը, ինչ ինքը՝ Եվրոպան է քարոզում։ Երբ դուք լռում եք ճնշումների մասին, դուք կորցնում եք բարոյական իրավունքը՝ խոսելու ժողովրդավարությունից։ Դուք կորցնում եք այն ժողովրդի վստահությունը, որը միշտ ընտրել է ազատությունը։ Եվ այս անկումը դուք եք ստեղծում ձեր սեփական ձեռքերով։


Խոսեք իրականության մասին ազնվորեն։ Եթե դուք աջակցում եք Փաշինյանին, ասացեք բացեիբաց, որ աջակցում եք ռեպրեսիվ ռեժիմին։ Եթե չեք աջակցում, բացատրեք, թե ինչու եք նրա գործողությունները ծածկում դիվանագիտական հաստատունությամբ։ Քանի որ այսօր լռությունը հավասար է մասնակցության, երկիմաստությունը՝ հավանելուն, կեղծավորությունը՝ սեփական սկզբունքներից հրաժարման։


Հայ ժողովուրդը դա տեսնում և հիշում է։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով
ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան
Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը
«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը
Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ)
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն
Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ
Կարևոր
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Թոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի
Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանը
Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն
Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան
Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը
«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան
Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալը. Փաշինյան
Ինքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհից
Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան

Լրացուցիչ նորություններ

...

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում