Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խաղաղության գործընթացը երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշին:Վարչապետը ողջունել է ներկաներին և նշել, որ 2025 թվականը շատ կարևոր տարի է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև իր 34-ամյա անկախության մեջ առաջին անգամ կարող ենք ասել, որ խաղաղություն է հաստատված։

Երկրի ղեկավարն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունն իր պատմության մեջ առաջին անգամ ապրում է խաղաղության մեջ: Վարչապետի խոսքով՝ սա մի երկար ճանապարհ է, որն անցել ենք՝ գուցե շատ հաճախ լսելով և չիմանալով, նայելով և չտեսնելով այն ճանապարհը, որն Աստված պատրաստել է մեր ժողովրդի և մեր պետության համար։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այն ինչ վերաբերում է անհատին, նույնը վերաբերում է նաև պետությանը և շատ էական է արձանագրել, տեսնել, կառուցել պետության կապը Աստծո հետ:

Վարչապետն ընդգծել է աստվածաշնչային սկզբունքները քաղաքական գործունեության, պետական կառավարման մեջ ներդնելու կարևորությունը։ Խոսելով պետական պաշտոնյաների բարեվարքության մասին՝ վարչապետը նշել է. «Մենք հաճախ խոսում և անընդհատ քննարկում, մտածում ենք՝ ի՞նչ լրացուցիչ մեխանիզմներ ներդնենք բարեվարքություն ապահովելու համար, որովհետև բարեվարքությունը, թերևս, բոլոր երկրներում ամենակարևոր խնդիրներից է:

Եվ, իհարկե, բարեվարքությունը բարեփոխումների թեմա է, բարեվարքությունը կարգավորումների, փոխզսպումների և հակակշիռների թեմա է, բայց հնարավոր չէ բարեվարքություն առանց Աստծո ներկայության, հնարավոր չէ բարեվարքություն առանց Աստծո խոսքի»:Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշ միջոցառումն Աստծու և մարդու կամ մարդու և Աստծու հարաբերությունների մասին է և շատ կարևոր է, որ Աստծու և մարդու հարաբերություններն արտահայտություն գտնեն նաև Աստծո և պետության հարաբերություններում:


Անդրադառնալով Միացյալ Նահանգների աղոթքի նախաճաշին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության գործընթացը երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է՝ փետրվարին և նոյեմբերին տեղի ունեցած աղոթքի նախաճաշերի միջև։

Ըստ վարչապետի՝ սա թերևս ինչ-որ հոգևոր նշանակություն և իմաստ ունի:Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին՝ ներկա գտնվելու և Աստծո լեզվով խոսելու համար: «Երեկվա և այսօրվա անցկացրած ժամերն այս ձևաչափում շատ մեծ հոգևոր լիցք և էներգիա են տալիս փորձելու շարունակել այն ճանապարհը կամ վերստուգելուց, համոզվելուց հետո փորձելու հավատարիմ լինել այդ ճանապարհին, և համոզված լինել, որ բոլորս՝ ես, մեր Կառավարությունը, մեր պետությունը, կառավարող թիմը, ընդհանրապես մեր երկրի բոլոր քաղաքացիները քայլում ենք այն ճանապարհով, որով մեզ առաջնորդում է Աստված:

Եվ կարծում եմ՝ հենց խաղաղության ճանապարհն այն ճանապարհն է, որով մեզ առաջնորդում է Աստված»,- ասել է վարչապետը՝ իր խոսքն ամփոփելով 31-րդ Սաղմոսով:

Լրահոս

Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ»
ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը
Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան
Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները
Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին
Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Կարևոր
19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
Անթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդին
Թուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավոր
Ջրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճում
Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են
ՀՀ կառավարության անդամները երդվեցին
«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին
Զենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր Եվրոպայից
Կարևոր
Կարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ
ՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի
ՌԴ ԱԳՆ-ն կրկին նախազգուշացրել է օտարերկրացիներին՝ Ուկրաինա չայցելելու մասին
Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները
Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության
Ֆրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ Politico

Լրացուցիչ նորություններ

...

Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան

19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

ՀՀ կառավարության անդամները երդվեցին

«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին

Զենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր Եվրոպայից

ՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի

Ի՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունը

Ֆիցոն հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել Սլովակիայի ազատագրման հետ կապված տոնակատարություններին իր մասնակցությունը

Սյունիքում կրակոց, եկեղեցու ճգնաժամ, ՆԱՏՕ-ում նոր փակուղի․ ինչ է կատարվում Հայաստանում

Եկեղեցու հարցը հասավ ԱԺ. Ալիևը կարող է անժամկետ ղեկավարել

Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին

Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում

Փաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքը

Վոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրեր

Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. Թրամփ

Իշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»

Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովը

Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան

Ի՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ)

«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ)