Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է․
«Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։
Փաստաբանն այս առնչությամբ հայտնել է․ «Տղաների նկատմամբ սեզոնային քրեական հետապնդումներ են իրականացվում նախորդ քրեական հետապնդման հետապնդումից հետո, երբ որ տղաները երկու ամիս խուլիգանության հոդվածով անցկացրեցին բանտում»»։
Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի հեղինակած «Իմնեմնիմի» փոդքասթին օրեր առաջ հյուրընկալվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։








