Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՍԱՏՄ-ի ղեկավարը փորձում է սեփական անգործությունը քողարկել մեկ հարցման պատմությամբ. ինչ է կատարվում կաթնամթերքի շուկայում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Դեռեւս 2023 թվականի մարտի 31-ին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության անասնաբուժական ծառայությունների միջեւ բանակցություններ են ընթացել, այս մասին հայտնել էր «Ռոսսելխոզնադզորը»՝ ՌԴ-ի Անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը։ Ծառայությունը խնդրել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը 2023 թվականի ապրիլի 5-ից սկսած կասեցնել կաթնամթերքի՝ Ռուսաստան արտահանման համար տրամադրվող վկայականը։


Հրապարակման մեջ նշվել էր, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ՝ հիմնվելով Հայաստանի կողմից հայտնաբերված խախտումները վերացնելու ջանքերի արդյունքների վրա։ ArmLur.am-ի խմբագրություն պարբերաբար ահազանգեր են ստացվում, որ տեղական արտադրության անվան տակ շուկա է մտնում պարսկական սերուցքային հիմքով պատրաստված կարագ կամ կաթնային այլ արտադրանք, որի մի մասը մնում է այստեղ ու, ամենայն հավանականությամբ, հասնում է սպառողի սեղանին կաթի, թթվասերի, կաթնաշոռի, կարագի կամ այլ արտադրանքի տեսքով։


Պնդել, որ Իրանից ներմուծվող կաթի սերուցքը վտանգում է սպառողների առողջությունը, վաղաժամ է, սակայն բաց աղբյուրների որոշակի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ խնդիր, ամեն դեպքում, կա։ Այս խնդրի վերաբերյալ ArmLur.am-ը մի քանի անգամ բանավոր եւ գրավոր կերպով դիմել է Էկոնոմիկայի նախարարությանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին եւ Պետական եկամուտների կոմիտեին։ Այս կառույցներից, թերեւս, Պետական եկամուտների կոմիտեն էր, որ թվային որոշակի տվյալներ էր փոխանցել:


Սակայն ՍԱՏՄ-ին դուր չէր եկել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցն ուղղված Փաշինյանին։ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ տեղյա՞կ է նա արդյոք իրանական սերուցքի վերաբերյալ ռուսական կողմի դժգոհություններից, եւ հնարավո՞ր է՝ վերջինս հորդորի ի վերջո մանրակրկիտ ուսումնասիրել սերուցքի ծագման աղբյուրը եւ եղանակը։


Փաշինյանը խոստացավ զբաղվել բարձրաձայնված խնդրով, նաեւ հետաքրքրվեց՝ մենք իրենց (ՍԱՏՄ-ին – խմբ.) հարցում ուղարկե՞լ ենք։ «Ժողովուրդ»-ի լրագրողը դրական պատասխան տվեց. «Այո՛, ֆեյսբուքյան «Մեսենջեր» հավելվածի միջոցով հարց է ուղղվել, եւ ՍԱՏՄ-ից ստացել ենք մեզ չբավարարող պատասխան»։ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, վերահսկողություն է իրականացնում երրորդ երկրներից ներմուծվող սննդամթերքի՝ այդ թվում նաեւ իրանից ներմուծվող կաթնամթերքի, մասնավորապես՝ սերուցքի, նկատմամբ: Վերահսկողությունն իրականացվում է հաշվի առնելով բեռի ռիսկայնության (բարձր, միջին եւ ցածր) գործոնը: Նախ ստուգվում են սննդամթերքն ուղեկցող փաստաթղթերը, որոնց թերի լինելու դեպքում, ապրանքը երկիր մտնել չի կարող՝ մի քանի գործոններով պայմանավորված:


Օրինակ, եթե բացակայում է որակի եւ անվտանգության կառավարման համակարգի մասին վկայող փաստաթուղթը, բեռը համարվում է բարձր ռիսկային եւ խմբաքանակի նմուշները հանձնվում են լաբորատոր փորձաքննության: Անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում բեռի ներմուծումը Հայաստան կասեցվում է: Ռիսկայնության չափորոշիչներին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2013 թ. 218-Ն որոշման մեջ»,- ասված է ՍԱՏՄ-ի պատասխանում։


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը շտապեց «ապահովագրել» իրեն եւ մի մեծ հրապարակում էր արել, թե ««Ժողովուրդ» օրաթերթը մեզ հարցում չի ուղարկել», որ հետո վարչապետն այն չպահանջի: Սակայն բանավոր հարցումը եւս հարցում է՝ մամուլի քարտուղարի միջոցով ուղարկված։ Իրանական սերուցք այժմ եւս ներկրվում է Հայաստան, բայց ռուսական կողմն ընտրել է հայկական 9 ընկերություն, որոնց արտադրած կաթնամթերքի մուտքը արգելափակված չէ դեպի ՌԴ, սակայն դրանք պետք է օգտագործեն իրանական 5 ընկերությունների արտադրած թույլտվություն ստացած սերուցքը։


ՍԱՏՄ-ի ղեկավարը փորձում է սեփական անգործությունը քողարկել մեկ հարցման պատմությամբ, մինչդեռ այն փաստը, որ հայ հասարակությունը օգտագործում է Իրանից ներմուծվող անհայտ ծագման եւ վտանգավոր սերուցք, իսկ տեղական արտադրողը խաբվում է էժան գնից, կարծես թե Պետրոսյանին չի անհանգստացնում։ Կարեւորը՝ թղթերով ամեն ինչ մաքուր է. որակը էական չէ: Մենք կհասնե՛նք որակի փորձաքննության պաշտոնական պատասխաններին»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում
Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին Չտեսանյութ)
Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ֆրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը
Ֆիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգում
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասին
Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան
Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը
ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի
Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը
Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»
Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը
Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան
Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է
Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը
Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք»
Ադրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ Փաշինյան
Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասին
Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը
Փաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծել

Լրացուցիչ նորություններ

...

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար