Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բժիշկներին չեն թողնում տեսակցել Վարդան Ղուկասյանին․ համայնքապետարանը դիմել է դեսպաններին


Գյումրու համայնքապետարանը դիմել է դեսպաններին․


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ


Ն.Գ. տիկին Կրիստինա Քուին


Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Հայաստանում


Ն.Գ. տիկին Վասիլիս Մարագոս


Եվրոպական Միության դեսպան Հայաստանում


Ն.Գ. պարոն Սերգեյ Կոպիրկին


Ռուսաստանի Դաշնության դեսպան Հայաստանում


Հարգելի պարոն/տիկին դեսպաններ,


Գյումրու համայնքապետարանը հարգանքով դիմում է Ձեզ՝ հաստատելով իրավիճակ, որը ուղիղ կերպով վտանգում է մեր համայնքի ղեկավարի առողջությունը և մարդու հիմնական իրավունքները։


Հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետի ձերբակալությունից ի վեր իրավասու մարմինները չեն թույլատրում նրա անձնական բժիշկներին՝ էնդոկրինոլոգին և սրտաբանին, այցելել նրան: Չնայած բազմաթիվ պաշտոնական դիմումներին և բժշկական խորհրդատվության ակնհայտ անհրաժեշտությանը՝ մուտքը մնում է արգելված:


Այս ընթացքում համայնքապետի առողջական վիճակը նկատելիորեն վատթարացել է: Նա ունի լուրջ քրոնիկ հիվանդություններ, որոնք պահանջում են շարունակական մասնագիտական հսկողություն և բուժում: Անհրաժեշտ մասնագիտական օգնության բացակայությունը փաստացի վտանգում է նրա կյանքն ու առողջությունը:


Հարկ է ընդգծել, որ այս իրավիճակը ուղիղ համընկնում է վարչապետի հրապարակային հայտարարության հետ, որտեղ վերջինս նշել էր, որ համայնքապետը պետք է «դուրս շպրտվի քաղաքական և հասարակական կյանքից»: Դրանից հետո արձանագրված զարգացումները, ներառյալ բժշկական օգնության սահմանափակումը, ըստ էության համընկնում են այդ հայտարարության բովանդակության հետ՝ առաջ բերելով իրավական, հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանության լուրջ խախտումներ:


Հաշվի առնելով վերոգրյալը՝ հարգանքով խնդրում ենք Ձերդ Գերազանցություններին՝ միջնորդել համապատասխան պետական և իրավասու մարմիններին՝


Ապահովելու համայնքապետի անձնական բժիշկների անհապաղ մուտքը նրան և


Հավաստիացնելու լիարժեք և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրումը՝ ըստ միջազգային մարդասիրական նորմերի և մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների:


Մենք հավատում ենք, որ Ձեր ուշադրությունը և միջամտությունը կարող են կանխել մարդկային կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը և նպաստել մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը Հայաստանում:

Հարգանքով,


Գյումրու համայնքապետարան»։

Լրահոս

Միքայել Սրբազանի գործով (Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի հերթական գլուխգործոցը 2. Երեմ Սարգսյան
Արդյո՞ք Եվրամիությունը կաջակցի ԱՄՆ-ի հնարավոր գործողությանը Վենեսուելայի դեմ
Շտայնմայերը խոսել է Գերմանիայում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին
«Խնդրում ենք չանհանգստանալ»․ ՆԳՆ ՓԾ–ն զգուշացնում է
Ներկա պայմաններում Իրանի և ԱՄՆ–ի միջև բանակցությունները անհնար են. Արաղչի
Formula 1-ը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ համատեղ նախաձեռնություններ սկսելու հնարավորությունները
Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների ձմեռային արձակուրդները
Բժիշկներին չեն թողնում տեսակցել Վարդան Ղուկասյանին․ համայնքապետարանը դիմել է դեսպաններին
Ֆիլիպիններում 1 միլիոն մարդ է տարհանվել «Ֆունգ Վոնգ» գերթայֆունի պատճառով
Լավրովը նշել է Ռուսաստանի դաշնակիցներին
ՈւՂԻՂ․ «Մայր Հայաստանի» քարոզարշավը՝ Հայթաղում
Ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ ո՛չ հալածանքը, ո՛չ զրպարտությունը․ Մկրտիչ Սրբազանի ուղերձը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ–ից
Պուտինը միջուկային փորձարկումների նախապատրաստական ​​աշխատանքներ սկսելու հրաման չի տվել․ Պեսկով
Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել
ՈւՂԻՂ․ «Մայր Հայաստանի» քարոզարշավը՝ Գեղակերտում
Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը․ «Սպուտնիկ Արմենիա»
«Ախտոյանները պետք է հեռանան»․ լարված իրավիճակ՝ Փարաքարում
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն Ադրբեջանի հետ սինխրոն կերպով ենք իրականացնում․ Էրդողան
Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Սիմոնովը
Սիրիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ

Լրացուցիչ նորություններ

...

Formula 1-ը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ համատեղ նախաձեռնություններ սկսելու հնարավորությունները

ՈւՂԻՂ․ «Մայր Հայաստանի» քարոզարշավը՝ Հայթաղում

ՈւՂԻՂ․ «Մայր Հայաստանի» քարոզարշավը՝ Գեղակերտում

Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը․ «Սպուտնիկ Արմենիա»

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն Ադրբեջանի հետ սինխրոն կերպով ենք իրականացնում․ Էրդողան

Եթե ​​Ադրբեջանը համաձայնվի, կարելի է կազմակերպել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպում․ Ուրալօղլու

Մերժել ՔՊ-ին ու նրան կցվածներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հայ հասարակության սխալն այն էր, որ հավատացին Նիկոլ Փաշինյանին. Տաթև Վիրաբյան (տեսանյութ)

Հայաստանի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն բանաձև է ընդունել

Բոլոր հաղթանակների սիմվոլները մեզնից խլված են․ Գալստյան (տեսանյութ)

Պատերազմից վերադարձանք ու հրաժարական տվեցինք․ դա նման չէր պատերազմի․ «Մայր Հայաստանի» ավագանու թեկնածու (տեսանյութ)

Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում․ Չավուշօղլու

Եռաբլուրում նզովում են Փաշինյանին. Խաչիկ Մանուկյան (տեսանյութ)

«Իրական պատարագ` ընդդեմ ինքնակոչիկների»․ Անդրանիկ Թևանյանը Մայր աթոռում է (տեսանյութ)

ՈւՂԻՂ․ Փաշինյանը մասնակցում է Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցում Տեր Թադեի մատուցմամբ պատարագին

Արցախի էջը փակված չէ․ Թևան Պողոսյան (տեսանյութ)

Կան հոգևորականներ, ովքեր քաղաքական գործունեությամբ են զբաղվում ու արժանանում են համապատասխան վերաբերմունքի․ Ռոմանոս Պետրոսյան

ՈւՂԻՂ. Նոյեմբերի 9. Կապիտուլյացիայի առաջին փաստաթղթից անցել է 5 տարի

Ոստիկանական ուժեր՝ Թալինի եկեղեցու տարածքում. Փաշինյանն այսօր պատարագի է մասնակցելու

Մեր թիմն ակնկալելու է վարղարշապատցիների աջակցությունը. Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի». Անդրանիկ Թեւանյան