Ձերբակալվել է Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը, հայտնում են «Սպուտնիկ Արմենիա»–ի աղբյուրները։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- Euromedia24–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նշենք՝ նա օրեր առաջ Facebook-ում գրել էր, որ իր «բարեգործական կամավոր աշխատանքները փորձում են այլ կերպ ներկայացնել, որը որևէ աղերս չունի իրականության հետ»։








