Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Տիգրան Եգորյանը։
Փաստաբանի խոսքով, Քերոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու գործով կա 7 ձերբակալված։ Ձերբակալվածներից մեկը Քննչականում հենց Վահան Քերոբյանն է։
Հիշեցնենք` Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։








