Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԲԷՑ-ը 2.6 միլիարդի վնաս է հասցրել Հայաստանին. անուններ, թվեր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Քաղաքական նպատակներով իրականացվող տնտեսական ճնշումները Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին դարձել են օրինաչափ երեւույթ, իսկ դրանց ամենաաղմկահարույց օրինակներից մեկն առնչվում է «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող բիզնեսներին։ Պետությունը կառավարիչ է ուղարկել՝ ՀԷՑ-ը բարեփոխելու, մինչդեռ պետության կառավարման ներքո գտնվող ԲԷՑ-ում (Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր) խայտառակ խախտումներ են գրանցվում: Նախ տեղեկացնենք, որ ԲԷՑ-ը պատկանում է Կառավարությանը եւ համարվում է էլեկտրաէներգիա փոխանցող ցանց (220 կՎ), իսկ ՀԷՑ-ը, որ պատկանում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին, էլ. էներգիայի բաշխիչ ցանց է (110 կՎ եւ ցածր):


ՀԷՑ-ի միջոցով է սպառողը էլեկտրաէներգիան ստանում: Այսինքն՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» (ԲԷՑ) եւս ռազմավարական նշանակության ընկերություն է, սակայն այնտեղ միլիարդավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել: Աուդիտորական եզրակացության ուսումնասիրությամբ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ աղաղակող լուրջ իրավախախտումներ կան ընկերության գործունեության մեջ:


Ընդհանուր հաշվարկով ավելի քան 2,6 մլրդ դրամ է կազմում պետական կամ ազգային ԲԷՑ-ում վերջին յոթ տարիների ընթացքում արձանագրված վնասի չափը, որը հրապարակել էր նաեւ «Սիվիլնեթը»: Այս գումարը երեք քրեական վարույթի հանրագումարն է։ Պարզվում է՝ 2019-ից սկսած ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների վերաբերյալ երեք խումբ քրեական վարույթներ են հարուցվել։ Դրանցից ամենախոշորը պետական վնասի երկու վարույթներն են՝ մեկը 1,1 մլրդ դրամի չափով, մյուսը 1,4 մլրդ դրամի չափով։ Երկու վարույթներն էլ ներառում են մի քանի այլ գործեր եւ քննվում են յուրացման, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փաստաթղթերի կեղծման հոդվածներով։


Բացի դրանից, կան նաեւ վեց դրվագից կազմված վարույթներ գողությունների վերաբերյալ՝ շուրջ 6 մլն դրամի չափով։ Ուսումնասիրելով գործերը՝ պետք է արձանագրել, որ ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների արդյունքում պետության 2,6 մլրդ դրամի վնասից վերադարձվել է ընդամենը 8 տոկոսը՝ 207 մլն դրամը։


Բայց դա չի խանգարել նախկին տնօրեն Հայկ Հարությունյանին (որը պաշտոնը ստանձնել է 2018-ին), ինչպես նաեւ գործող գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանին (որը 2023-ից է ղեկավարում ԲԷՑ-ը) տարբեր որոշումներով հիմնարկության ղեկավար կազմի աշխատավարձերը եւ պարգեւատրումները մեծացնել։ Համեմատության համար նշենք, որ հեղափոխությունից 1 տարի անց՝ 2019-ին, աշխատավարձերի եւ պարգեւատրումների ֆոնդը տարեկան կազմում էր մոտ 86 մլն դրամ, իսկ 2024-ին այդ թիվը արդեն 114 մլն դրամ էր (մոտ 33 տոկոսով ավելի)։ Սակայն Փաշինյանի իշխանության աչքից այս աղաղակող փաստերն ու պետությանը հասցված վնասի չափերը վրիպում են»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են
Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով
Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին
Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան
ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով
Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան (տեսանյութ)
Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում
Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին Չտեսանյութ)
Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ֆրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը
Ֆիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգում
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասին
Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան
Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը
ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի
Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը
Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»
Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը
Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան
Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է

Լրացուցիչ նորություններ

...

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար