Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունները:
Հայաստանի հավաքականի անդամ 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 115 կգ ու 120 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Չոլակյանը կրկին առաջինն էր: Նա հաջորդաբար բարձրացրեց 140 կգ, 145կգ ու 147 կգ: Երկամարտի 267 կգ արդյուքով` Գառնիկ Չոլակյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն է:
Հավաքականի մարզիչ` Փաշիկ Ալավերդյան








