Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խոսուն թվեր. ովքե՞ր են «տոն տալիս» Հայաստանի տնտեսությունում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Թե ինչ կառուցվածք ու բովանդակություն ունի Հայաստանի տնտեսությունը, բավականին մեծ տեղեկություն է տալիս 1000 խոշոր հարկատուների ցանկը: Վերջին տվյալներով, այն է՝ առաջին ինն ամիսների կտրվածքով ամենաակնառու փոփոխություններից մեկն այն է, որ, ինչպես և սպասվում էր, առաջատարների եռյակ է վերադարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ վճարած 36,2 մլրդ դրամով: Հիշեցնենք, որ դեռ ապրիլին ընկերությունից տեղեկացրել էին, որ «տարեկան կտրվածքով, անկասկած, ընկերությունը նորից կգրավի առաջնային դիրքեր 1000 խոշոր հարկատուների ցանկում»։


Ըստ մասնագետների հաշվարկների, տարեվերջի արդյունքներով հարկատուների ցանկում ԶՊՄԿ-ի դիրքերն առավել բարձր են լինելու, ինչպես եղել է տարիներ շարունակ: Տնտեսության կառուցվածքի առումով ամենաբնորոշիչ տվյալներից մեկն այն է, որ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է տեխնիկայի ներմուծմամբ, վաճառքով ու արտահանմամբ զբաղվող ընկերություն: Խոսքը «Մոբայլ սենթրի» մասին է: Այստեղ պետք է նշել, որ այս ոլորտի մեկ այլ կազմակերպություն՝ «Փրիթի ուեյը», նույնպես «վերևներում» է, մասնավորաբար՝ 14-րդ տեղում:


Հաջորդ ուշագրավ ցուցանիշը վերաբերում է բանկերին: Խոշոր հարկատուների առաջին հիսնյակում միանգամից 8 բանկ է: Համեմատության համար նշենք, որ ճիշտ այդքան էլ արտադրության ոլորտի ընկերություններն են: Ոչ պակաս հետաքրքիր է, որ հիսնյակում սննդի արտադրությամբ զբաղվող միայն երկու ընկերություն է՝ «Գրանդ Քենդին»՝ մոտ 6,5 մլրդ դրամ վճարած հարկով, և մսամթերքի ոլորտի բացարձակ առաջատար «Աթենք» ընկերությունը՝ մոտ 5,8 մլրդ դրամով: Ի դեպ, նշենք, որ վերջինս կառուցել է նոր գործարան, որը համարվում է տարածաշրջանի ամենամեծ և տեխնոլոգիապես ամենահագեցած արտադրական համալիրը։ Ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ աշխատատեղերի թիվը հասցնել 1500-ի, իսկ աշխատակիցների միջին աշխատավարձը՝ մինչև 410 հազար դրամի։


Ինչ վերաբերում է «կոմունալ ծառայություններին», ապա «Գազպրոմ Արմենիան», ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, այս տարի ևս 4-րդ տեղում է (այս տարվա առաջին կիսամյակում գլխավորում էր ցանկը), ՀԷՑ-ը ևս մնացել է նույն՝ 18-րդ հորիզոնականում, իսկ «Վեոլիա ջուրը» 45-րդն է (2024 թ. հունվար-սեպտեմբերին՝ 43): Ինչպես միշտ, լավագույն հիսնյակում են նաև կապի երեք օպերատորները՝ «Վիվա Արմենիան», «Յուքոմը» և «Տելեկոմ Արմենիան»: Ի դեպ, վերջին երկուսը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել են վճարած հարկերը, մասնավորաբար՝ «Յուքոմը» մոտ 1,1 մլրդ դրամով, «Տելեկոմ Արմենիան»՝ մոտ 1,6 մլրդ դրամով:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

CBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականը
Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Նյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան
Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել Պուտինին
Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին
Կարևոր
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին
Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ
Պանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ
Կարևոր
ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի
Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար
Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.
Ուիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև
Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում
Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում
Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասին
Reuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունը
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջները

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»